Հետպատերազմյան Հայաստանում դիզայները փորձում է գույներով եւ դրական լիցքերով «վարակել» բոլորին

Մշակութային

Հայաստանում պատերազմից հետո առկա իրականությունը փոխելու համար յուրաքանչյուր հայ իր ոլորտում պետք է քայլեր անի՝ իր շուրջը ստեղծելով վարակիչ դրական լիցքեր։ Ասվածի վառ օրինակն է դիզայներ, ոճաբան Իրինա Երիցյանն, ով որոշել է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում հիմա, երբ երկրի համար դժվարագույն փուլ է:

Իրինան մարքեթինգի կառավարման մագիստրոսի կոչում է ստացել IBS Budapest-ում, սովորել է նաև էլ Վիեննայում, ինչպես նաև՝ Միլանի Istituto Marangoni-ում՝ (FASHION AND LUXURY Brand Management) ստանալով նորաձևության և բրենդի կառավարման մասնագիտություն, որից հետո շարունակել է ուսումը EXTRA DESIGN բաժնում: Նա 2015- ին Իտալիայի Միլան քաղաքում հիմնադրել է Yerishi-ն, որը luxury ձեռագործ պայուսակների ապրանքանիշ է:

Իրինայի ստեղծած յուրահատուկ, որակյալ և գունային հետաքրքիր լուծումներ ունեցող պայուսակներն արդեն բավական երկար ժամանակ է, ինչ հասանելի են նաև Հայաստանում ապրող կանանց համար, իսկ այժմ նա որոշել է իր ստացած ողջ գիտելիքներն օգտագործել ի նպաստ Հայաստանի` բացելով Yerishi design spot-ը: Չնայած այն հանգամանքին, որ օգտագործվում է բարձր որակի կաշի և հումք, Yerishi-ում գնային համակարգը ճկուն և հասանելի է:

IRY-I REMEMBER YOU. ահա բրենդի կարգախոսը: Յուրաքանչյուր պատվիրատու կամ այցելու՝ ընտրելով Yerishi բրենդը, փոխանցում է իր անհատականությունը, ԵՍ-ը ու դառնում Yerishi-ի պատմության մասնիկը: Կրելով կամ նվիրելով Yerishi պայուսակ, դրամապանակ, թե Yerishi բրենդի հագուստ, Դուք փոխանցում եք Ձեր դրական էներգիան ու սերը տվյալ մարդուն։

«Համավարակից և պատերազմից հետո շատ դժվար է նոր բան ստեղծել այստեղ, բայց մենք պարտավոր ենք դա անել: Հատկապես հիմա մեծ ցանկություն կա փոքր-ինչ նորություն, գույներ, ուրախություն մտնցնելու: Ես ստեղծեցի Yerishi design spot-ը, որն իր հետ գույն և տրամադրություն կբերի հայ կանանց և ոչ միայն: Հագուստը մարդու համար շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ հագուստն էլ իր հերթին ունի հոգեբանություն՝ կանայք պետք է կարողանան հագուստի միջոցով շեշտել իրենց վառ անհատականությունը, ներկայանալի լինեն համապատասխան միջավայրին»,-նշում է Իրինան:

Yerishi-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ ոճաբանն օգնում է Ձեզ ստեղծել կամ ավելի արտահայտիչ դարձնել Ձեր ոճը: Անսովոր կտրվածքներ և գույներ. Իրինա Երիցյանն առաջարկում է իր յուրահատուկ և տարբերվող մոտեցումը պայուսակների և հագուստի միջոցով:

Ոճաբանը ցանկանում է Հայաստանում Yerishi-ի օգնությամբ ավելի զարգացնել նորաձևություն հասկացությունը նորովի հիմնվելով իր արտերկրներում ստացած կրթության վրա։ Ոճաբանի կոչումը բավականին լուրջ մասնագիտություն է։ Իրինան մարդկանց ոչ միայն առաջարկում և մատուցում է հագուստ, այլ նաև օգնում է կանանց գտնել իր ուրույն ոճը: Յուրաքանչյուր կնոջ հետ աշխատելու համար նախ հարկավոր է կարողանալ ճիշտ հասկանալ նրա հոգեբանական պատկերը, որից հետո օգնել նրան միջավայրին համապատասխան և իր անհատականությունն ավելի շեշտող հագուստ կրել: Yerishi-ի յուրաքանչյուր ապրանքատեսակն իր մեջ ներառում է հավերժ նորաոճ լուծումներ՝ միաժամանակ լինելով ժամանակակից և բարձրակարգ, էլեգանտ, գունագեղ, հարմարավետ և բազմաֆունկցիոնալ:

«Որպես վերջաբան, խոսքս ուղում եմ իմ սիրելի կոլեգաներին, ընկերներին և արտերկրում բնակվող հայրենակիցներին համախմբվել հանուն մեկ նպատակի, ուժի, խթանել փոքր ու միջին բիզնեսների առաջխաղացմանը Հայաստանում, ինչպես նաև իրականացնել ներդրումներ գալիք սերնդի լավ ապագայի համար» - նշում է դիզայները։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում