«Մեզ հայկական կողմի դիրքորոշումը ձեռնտու է մի շարք հարցերում». ռուս սենատոր Ա.Կոնդրատեւ
Արխիվ 16-20ՌԴ-ն մոտ ժամանակներս կքննարկի Երեւանի հրավերքը՝ այցելել Լեռնային Ղարաբաղ ու տեղում ծանոթանալ իրավիճակին: Այս մասին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցելության ժամանակ ապրիլի 16-ի առավոտյան հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Կոնդրատեւը:
«Մեզ հայկական կողմի դիրքորոշումը ձեռնտու է մի շարք հարցերում, ու այստեղ աշխատանքի մեծ մասը մեր գործընկերներից է կախված այն առոմով, որ մենք միանձնյա որոշումներ չեն կայացնում: Մենք հայկական կողմի առաջարկի մասին կզեկուցենք մեր գործընկերներին, այն միասին կքննարկենք, կկշռադատենք բոլոր կողմերից ու համատեղ հայտարարություն կանենք հայկական կողմի հետ միասին»,- ասել է մասնավորապես Կոնդրատեւը:
Հիշեցնենք, Ապրիլի 15-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հրավիրել է ռուս սենատորներին այցելել ԼՂՀ ու տեղում ծանոթանալ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին:

