«Մեկ տարի է այստեղ եմ  ոչ մեկը պետական համակարգից` ոչ Հայաստանից, ոչ Արցախից չի այցելել և չի առաջարկել իր աջակցությունը».ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆ

Մշակութային

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է  Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը:

 -2011թվականին Դուք Շուշիում հիմադրեցիք գորգերի թանգարանը: Կմանարամասնե՞ք      

-Երիտասարդ տարիքից հետաքրքրվել եմ հնությամբ, հին իրերով, բայց նախասիրությունս գեղանկարչությունն է: Գորգերի թանգարանի հիմնադրումն ավելի շատ պրագմատիզմից ելնելով արեցի: Ու ինձ չի եղել հավաքածու, որի հիման վրա ստեղծեմ թանգարան: Այլ ես նպատակադրված թանգարան եմ սկսել ստեղծել ու ստացվել է: Պատճառն այն էր, որ Խորհրդային ժամանակներում այնպիսի հայ ընտանիք չկար, որոնց տներով  ադրբեջանցիները չշրջեին հին գորգեր գնեին և տեղը փոխարինեին նորերով: Իսկ արդեն 1994թվականից հետո, Հայաստանից գորգավաճառները մտան Արցախ ու սկսվեց շատ ագրեսիվ կերպով բոլոր հին իրերի ձեռքբերում: Դա բերում էին Երևան և Վերսինսաժում և տարբեր տեղերում վաճառվում: Օրենք կար, որը չպետք է թույլատրեր այդ ամենը, բայց ինչ ինչ պատճառներով մեծ ուշադրություն չէին դարձնում այդ հարցին: Ես արդեն տեսնում էի, որ ադրբեջանցիները այդ մշակույթը յուրացնում են: Իսկ իրենք իրենք պետականորեն արդեն լուրջ ծրագրավորված ակադեմիական աշխատանքներով արդեն ստեղծում էին ադրբեջանական գորգ անվանումը…Մեր մոտ եթե մեր գորգերը բնօրրաներից, սկզբնաղբյուրներից կտրվեն արդենք չենք կարող ապացուցել, որ սա մեր մշակույթն է: Ու ես նպատակադրված սկսեցի ձեռք բերել բնօրրաններից այդ գորգերը:

 -Ձեր թանգարանի ամենահին գորգը, ո՞ր թվականի է:

-Տասնյոթերորդ դարի` 350 տարվա գորգ է: Երկու գորգ էլ ունենք 300տարվա…

-Իսկ ամենանո՞րը…

-Ամենանորը 20-րորդ դարի գորգ է: Իսկ 20-րորդ դարում արդեն գորգերն արժեք չունեին…

-Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, որտե՞ղ էիք պահում գորգերը:

-Գորգերը մեր Շուշիի թանգարանում էր… Երկու շենք ունեինք մեկը ֆոնդի պահոցի շենքն էր, իսկ մյուսը բուն թանգարանն էր: Բուն թանգարանի գորգերը հաջողվել է տարհանել, բայց 120 գորգ, խեցեղեն քարեդարի, բրոնզեդարի, միջին դարի  իրեր չստացվեց տարհանել:

-Հիմա այդ թանգարանում Բաքվի գորգերի թանգարա՞ն է:

-Այո, Ադրբեջանի նախագահը եկել է մեր նոր շենքում հենց նույն սրահում բացել է գորգերի թանգարան: Դա իրենց բնորոշ աշխատելաոճն է, որ պատրաստի բանը վերցնեն:

-Իսկ մե՞զ ինչն է բնորոշ, եթե Ադրբեջանի նախագահը հետաքրքրվում է իրենց արվեստով…դուք գորգերը փրկեցիք բերեցիք Երևան ու հիմա խնդիրների առջև եք կանգնած:

-Չեմ կարողանում հասկանալ, թե մեզ ինչն է բնորոշ, որովհետև մեկ տարի է այստեղ եմ  ոչ մեկը պետական համակարգից` ոչ Հայաստանից, ոչ Արցախից չի այցելել չի առաջարկել իր աջակցությունը: Գտնվում էինք Ճարտարապետության թանգարանում, շնորհակալ եմ այդ թանգարանի տնօրինությանը: Այսօր գնացի թանգարան և տեսա դիվանագիտական փոստով Հոլանդիայի  Նիդերլանդների պետությունից եկած երկու մեծ արկղ, որոնք պետք է փետրվարի 4-ին ցուցադրվեն:

-Այսինքն` Արցախի գորգերը հանում են, որպեսզի Հոլանդիայի մշակո՞ւյթը ներկայացնեն: Այսքանո՞վ ենք սիրում մեր Արցախը:

-Ասեմ ավելի` երեկ զանգել է Արցախի մշակույթի նախարարը և պետ նախարարի խոսքերն է ինձ փոխանցել, որ մենք պատրաստ ենք ձեր գորգերը ընդունենք Արցախում, բայց տրամադրվող տարածքը  մի սրահ է, որը պատկանում է ինչ որ մի սեփականատիրոջ, որը պետական չի: Մեր կարգավիճակի հարցին իրենք կանդրադառնան երկու տարի հետո: Առաջարկն անընդունելի է և իրենց գործելաոճը բերում է նրան, որ դա մերժեմ: Իսկ իենք էլ իրենց ելույթներում ինձ ոչ կոնստրուկտիվ լույսի մեջ ցույց տան, որ իրենք ուզում են հարցը լուծել ես դեմ եմ: Բայց եթե մի բան ես ուզում ունենալ դրան համապատաասխան պայմանագիր կա, որը պետք է ճիշտ կնքես: Ինձ էլ պետք է հասկանան… ես չեմ կարող առանց կարգավիճակ ստանալու թանգարանի նմուշները տանեմ ցանկացած տեղ: Բայց ես ինքս եմ ուզում, որ դա Արցախում լինի, որպեսզի ժողովրդի մոտ ավելի վստահություն լինի, որ նման արժեքները վերադարձվել են Արցախ, որ արցախցիները իրենց կայուն տեղում կանգնած են և չեն ուզում լքել: Այդ ամենը խորհրդանշական իմաստ ունի, բայց այնտեղի կառավարությունը լրիվ ոչ կառուցողական առաջարկներ է անոււմ: Պետ նախարարի խոսքի հիման վրա ես չեմ կարող հիմնվել և գորգերը տանել Արցախը: Խոսքն իրավաբանական ուժ չունի …

-ԿԳՄՍ նախարարություն դիմե՞լ եք:

-Այո, դիմել եմ ասել են կարող եք տանել  Սարդարապատի ազգագրության կամ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան: Ես գնացի այդտեղի պահոցները նայեցի: Առաջին հերթին տեղ չունեն իրենց գորգերն անգամ ցուցադրելու: Ես պետք է տանեմ այնտեղի պահոցում դնեմ: Եվ ամենակարևոր պատճառը, որ մերժեցի այդ առաջարկը, որ իրենց պահոցներում ցեցի վարակ կա, որը հնուց եկած խնդիր է…

-Անհասկանալի է, թե ինչո՞ւ հատուկ տարածք չեն տրամադրում հենց գորգերի համար:

-ԿԳՄՍ նախարարության մշակույթի ոլորտի պատասխանատուն պարզ հայտարարել է, որ նոր թանգարան ստեղծելը  քաղաքականության մեջ չի մտնում: Մենք ուզում ենք արդիականացնենք ունեցած թանգարանները:

-Բայց Արցախի գորգերի թանգարանին եթե տան տարածք շատ այցելուներ կունենաք: Հատկապես զբոսաշրջիկներին շատ հետաքրքիր կլինի: Եվ կբերի եկամուտ բյուջեին:

-Աբսուրդային իրավիճակ է և տրամադրությանը չի ենթարկվում այն ամենն ինչ կատարվում է: Հիմա չգիտեմ ինչ պետք է լինի հունվարի 28-ին պետք է այդ գորգերը հավաքենք: Մեկ ամիս հնարավորություն են տվել, որ փաթեթավորված վիճակում մեկ ուրիշ սրահում պահենք: Բայց փետրվարի վերջին ես պետք է այդ գորգերը վերցնեմ ու չգիտեմ ինչ անեմ:

-Արցախ են սիում, Արցախով հպարտանում, բայց անտես՞ւմ Արցախի մշակույթը: Սա ինչի՞ արդյունք է:

-  Շատ պատճառներ կան և ամենահետքրքիրն այն է, որ մեզ մայիս ամսից հարևան պետությունը ՅՈՒՆԵՍԿՕՆ, ՄԱԿ դատի է տվել, որ Երևանում Շուշիի գորգերը ցուցադրվում են: Սա իրենցն է իբր ես գողացել եմ իրենցից: Շուշին 1992թվականից հայկական է, բայց ես թանգարանը 2011թվականին եմ ստեղծել: Ու մայիսից իրենք նպատակադրված այնպես են անում, որ մեզ ոչ օժանդակություն, ոչ մի հարց չլուծվի այս թանգարանի առումով: Փաստորեն իրենք իրենց նպատակին հասան:

-Այսինքն` Ադրբեջանի մատը խա՞ռն է այս անտաբերության հետ կապված:

-Իհարկե, այստեղ կասկածելու բան չկա…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում