Տհաճ անակնկատ Դավութօղլուին` ԵԽԽՎ շենքի դիմաց
Արխիվ 16-20Եվրոպայի խորհրդի շենքի մոտ հավաքված են մարդիկ, որ տհաճ անակնկալ են պատրաստել Դավութօղլուի համար։ Այս պահին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) շարունակվող նիստում ելույթ է ունենում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Մեծ թվով ցուցարարներ շենքի մոտ վանկարկում են «Erdoghan Terrorist, Erdoghan Dictator»՝ «Էրդողան ահաբեկիչ, Էրդողան բռնակալ»:
Բողոքի ակցիան կազմակերպել են քրդերը, ովքեր վանկարկումներով պահանջում են քրդական հարցի քաղաքական լուծում և ազատություն տալ Օջալանին։

