ԵՏՀ-ն 6 ամսով մի շարք ապրանքներ ազատել է մաքսատուրքի գանձումից ԵԱՏՄ տարածք ներմուծման ժամանակ

Տնտեսություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա ընդունել է մի շարք որոշումներ։ Համաձայն նշված որոշումների՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից վեց ամիս ժամկետով ազատվում են  ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների համար կարևորագույն նշանակություն ունեցող որոշ ապրանքները։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Նշված որոշումներն ուղղված են  ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական կայունացման և պարենային անվտանգության ապահովման արդի խնդիրների հաղթահարմանը, ինչպես նաև միջազգային շուկաներում նոր մատակարարների հայտնաբերմանը։ 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունել են ինչպես Խորհրդի, այնպես էլ Կոլեգիայի որոշումներ՝ պայմանավորված նշված ապրանքների առավել զգայուն լինելու հանգամանքով։

Նշված որոշումները.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի N37 որոշում,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2022 թվականի ապրիլի 5-ի N46 որոշում,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2022 թվականի ապրիլի 12-ի N63 որոշում,

սահմանում են ապրանքների ցանկերը, ինչպես նաև մի շարք ապրանքների համար արտոնության տրամադրման պայմանները:

Ընդունված որոշումներն առաջնային ուղղված են բնակչության պարենի ապահովվածությանը և գնաճի զսպմանը։

Արտոնություն են ստացել տնտեսության հետևյալ կարևոր ճյուղերը՝ դեղագործություն, սննդամթերքի արտադրություն, մեքենաշինություն, շինարարություն, ոսկերչություն, թեթև արդյունաբերություն, լեռնահանքային արդյունաբերություն և արդյունաբերության մի շարք այլ ճյուղեր։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում