«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ՎԵՐՋԻՆ 30 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱԿԱՍԵԼ Է ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ». ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցեց Հայաստանի գրողների միության հրատարակչության տնօրեն, բանաստեղծ, թարգմանիչ ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

– Պարոն Մկրտչյան, թարգմանական գրականությունն այսօր ի՞նչ զարգացում է ապրում:

– Մեր օրերում թարգմանական գրականությունը զարգանում է այնպես, ինչպես նախկինում: Պարզապես ընդգրկումները տարբեր են, որովհետեւ այսօր մենք ունենք այլ լեզուներից թարգմանիչներ, որոնք նախկինում չենք ունեցել: Եվ այդ լեզուներից թարգմանությունները հարստացնում են մեր թարգմանական գրականությունը:

– Իսկ պետպատվերով թարգմանություններ կա՞ն:

– Այո, կան եւ թարգմանությունների ծրագրում ընդգրկված են, բայց պետպատվերի ֆինանսական միջոցներն այդքան շատ չեն:

– Հիմնականում պետպատվերով ի՞նչ գրքեր են թարգմանվում` հայկակա՞ն, թե արտասահմանյան:

– Թարգմանական ծրագրերով այսօր ե՛ւ արտասահմանյան դասական գրողների գործերն են թարգմանվում, որոնք ժամանակին չեն թարգմանվել, ե՛ւ մեր ժամանակակից հեղինակների գործերը, եթե նրանք համապատասխան հրատարակիչներ են գտնում դրսում: Ինչը շատ դժվար պրոցես է, որ մեր գրողներին մենք կարողանանք ներկայացնել նաեւ դրսում: Հեշտ չի, բայց քիչ-քիչ կարծես թե ինչ-որ նշաններ ցույց են տալիս, որ մենք երեւում ենք միջազգային գրքի շրջանառության մեջ: Դա լուրջ եւ ընդգրկուն աշխատանք է: Պետք է տվյալ երկիրը հետաքրքրվի մեր գրականությամբ, որոշակի ֆինանսավորում կատարի եւ տպագրի մեր հեղինակների գործերը:

– Իսկ եթե համեմատենք խորհրդային տարիների հետ: Ի՞նչ-որ փոփոխությունների ենթարկվել է:

– Համեմատության կարգով եթե ասեմ, խորհրդային շրջանում նույնպես մեր գրողներին ռուսերեն շատ էին թարգմանում, իսկ ռուսերենի միջոցով էլ այլ լեզուներով էին թարգմանում: Փաստորեն, ռուսերենը դառնում էր միջնորդ լեզու, որը ներկայացնում էր մեր հեղինակների գործերը: Եվ շատ-շատերն հենց այդպես հանրահայտ, ճանաչելի դարձան աշխարհին: Պետք է ասեմ, որ այսօր թարգմավում են այնպիսի հեղինակներ, որ խորհրդային շրջանում չեն թարգմանվել: Մեր օրերում թարգմանությունն ավելի համաժամանակյա, սինխրոմ է: Ինչը որ խորհրդային շրջանում սահմանափակ էր: Դու չէի կարող ուզածդ գրողին թարգմանել հայերեն, որովհետեւ գաղափարական խնդիրներ կային: Իսկ այս շրջանում այդ արգելանքը դուրս եկավ: Հիմա ում ուզում ես, կարող ես թարգմանել, եթե դու հեղինակային իրավունքը ձեռք ես բերել: Դա էլ շատ երկար գործ է: Պետք է ասեմ, որ հեշտ չի տրվում այդ թարգմանություն անելը: Ամեն անգամ պետք է համաձայնություններ լինեն, պայմանագրեր լինեն: Այն ժամանակ այդ ամենը պետությունն էր կարգավորում, իսկ հիմա հրատարակչություններն իրենք են կարգավորում: Որովհետեւ դրսի հեղինակները եւ պատվիրատու կազմակերպությունները աշխատում են հրատարակչությունների հետ: Այսօր Հայաստանում շատ լավ գրքեր են հրատարակվում, թարգմանվում, սակայն պակասել է ընթերցանությունը: Վերջին 30 տարիների ընթացքում նաեւ պակասել է ընթերցողների թիվը. իրենց դերն են խաղացել այստեղ նորագույն տեխնոլոգիաները, տեղեկատվությունը կարծես թե գրավում է գեղարվեստական ընթերցանության տիրույթը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան