«Հայ-ռուսական հարաբերությունները կծառայեն Հայաստանում եւ Արցախում ապրող մեր ժողովրդի անվտանգության ամրապնդմանը».ԱՐԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցեց «Առնո Բաբաջանյանի հիշատակի» ֆոնդի նախագահ, Առնո Բաբաջանյանի որդու` ԱՐԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ հետ:

– Պարոն Բաբաջանյան, ինչպե՞ս եք վերաբերվում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը:

– Ես գտնում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները դարերից եկած ոչ թե ընկերություն են, այլ` եղբայրություն: Եվ եթե շարունակվի այդ եղբայրությունը, այն կծառայի մեր երկու երկրների մարդասիրական զարգացումներին:

– Ապրիլի 30-ին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանի նախաձեռնությամբ Երեւանի Շահումյան արձանի մոտ լինելու է համերգային ծրագիր` նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին: Այդ մտահղացման մասին ի՞նչ կարծիք ունեք:

– Դա ճիշտ մոտեցում է, որովհետեւ մշակույթը միավորում է ազգերին, մարդկանց: Եվ, իհարկե, այդ ձեւաչափով նշելով հայ- ռուսական հարաբերությունների 30-ամյակը, շատ հետաքրքիր է, որովհետեւ շատերի մոտ դա քաղցր հիշողություններ կարթնացնի: Ես գտնում եմ, որ այդ օրը հանդիսատեսը մեծ բավականություն կստանա` շփվելով մշակույթի հետ:

– Միութենական պետություն ստեղծելու գաղափարի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

– Բոլոր միություններն էլ օգուտ են տալիս երկրներին ե՛ւ տնտեսական, ե՛ւ ռազմական առումներով: Եվ հաշվի առնելով այն դժվար իրավիճակը, որ հիմա Հայաստանում է տիրումª կապված 44-օրյա պատերազմի հետ, եւ հարեւանների` որոնցով շրջապատված է Հայաստանը, հայ-ռուսական հարաբերություններն առաջին հերթին կծառայեն հայ ժողովրդի անվտանգության ամրապնդմանը, որոնք ապրում են ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ` Հայաստանում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում