Գռզոյի Flayone-ը զբաղված է մատնոցախաղով

Տնտեսություն

Նիկոլական սուպերօլիգարխ  Խաչիկ Սուքիասյանին պատկանող վերջերս ստեղծված ավիաընկերությունը` Flayone-ը արդեն հասցրել է ձեռք բերել վատ համբավ: Ավիաուղեւորների մոտ կա կարծիք, որ  այն անպարտաճանաչ է եւ  փորձում է բոլոր հնարավոր եւ անհանրին մեթոդներով  մտնել ուղեւորների գրպանը: 

Այս կարծիքը  հաստատվեց նաեւ Flayone-ի կողմից մայիսի 11-ին Երեւան-Մոսկվա չվերթի առնչությամբ: Այն պետք է կատարվեր ցերեկվա ժամերին, սակայն այսօր Flayone-ի նշված չվերթի  տոմսերը ձեռք բերած ուղեւորներին տեղեկացրին, որ չվերթը չեղարկվում է եւ ուղեւորներին դրեցին փաստի առաջ: Իսկ փաստը հետեւյալն է` նույն Flayone-ը, նույն չվերթը իրականացնում է նույն  օրը առավոտյան ժամերին: Սակայն  տոմսի գինը  արդեն երկու անգամ թանկ է սահմանվել: Ընդ որում, նախկինում ցերեկային  ժամի չվերթի ձեռք բերած տոմսերը Flayone-ը  չի համաձայնվում տեղափոխել առավոտվա չվերթին: Ավիաընկերությունը պահանջում է, որ ուղեւորները հետ վերցնեն  ցերեկային տոմսի համար մուծված գումարը եւ ապա գրեթե եռապատիկ գնով ձեռք բերեն առավոտվա չվերթի տոմսը:

- Ինձ ասացին, որ սա հայկական  օլիգարխին պատկանող ընկերություն է եւ,  քիչ թե շատ, կարելի է սրան վստահել: Սակայն պարզ է, որ Flayone-ը  զբաղված է ջեբկիրությամբ,- մեզ ասաց Flayone-ի մայիսի 11-ի ցերեկային չվերթի  տոմսը ձեռք բերելու դժբախտություն ունեցած  մոսկվացի Անդրեյը:- Հասկանալի է, որ ես Երեւանում մնալ չեմ կարող, օրը փոխել նույնպես, իսկ  այլ ավիաընկերությունները արդեն իսկ  շատ են թանկացրել  իրենց տոմսերը, քանի որ հասկանալի է, որ Ռուսաստանում մեծ մայիսյան արձակուրդները ավարտվում են եւ բոլոր ռուսաստանցիները շտապում են վերադառնալ տուն, աշխատանքի: Հենց դրանից էլ փորձեց օգտվել Flayone-ը, որը մատնոցախաղի բարոյականությամբ է առանջնորդվում: Մի բան հաստատ է, որ ես այլեւս երբեք այդ ընկերությունից  չեմ օգտվի: Կարծում եմ իմ նման են մտածում նաեւ բոլոր այն ուղեւորները, որոնք դեռ մեկ ամիս առաջ ձեռք էին բերել Երեւանից-Մոսկվա վերադարձի տոմսերը:

Հիշեցնենք, որ նիկոլական օլիգարխ  Գռզոյի (նույն ինքը` նիկոլական պատգամավոր Խաիչկ Սուքիասյան) եւ  Ավինյանի կողմից առաջ բրդող «սիրուն աղջկա» (նույն ինքը` քաղավիացիայի վարչության պետ Տաթեւիկ Ռեւազյան) մինչեւ անցած տարվա ընթացքում ծավալվեց կատաղի մրցակցություն Հայաստանի օդային տարածքը «սեփականաշնորհելու» համար: «Սիրուն աղջիկը» պայքարում էր Հայաստանի ազգային փոխադրողի կարգավիճակ տալ Էմիրաթների Air Arabia-ին: Հավանաբար Air Arabia-ի սիրուն աչքերի դիմաց, որվոհետեւ այլ որեւէ առավելություն Air Arabia-ի դեպքում չի նկատվում: Առավել եւս, եթե  դրան տրվում է Հայաստանի ազգային փոխադրողի կարգավիճակ: Թեեւ մեր ազգայինից ի՞նչ է մնացել, որ ավիացիան մնա:

Իր հերթին Գռզոն պայմանավորվել էր մոլդովական ազգային փոխադրող Flayone-ի հետ եւ իրեն ճղում էր, որ Flayone-ը սատնձնի Հյաաստանի ազգային փոխադրողի կարգավիճակը բոլոր հաճելի բոնուսներով հանդերձ: Սրանց միջեւ հակամարտությունը ավարտվեց նրանով, որ Նիկոլի մոտ որոշում կայացվեց, որ ե՛ւ գայլերը կուշտ պետք է լինեին, ե՛ւ ոչխարները կենդանի մնաին: Այսինքն` ե՛ւ Flayone-ը սկսեր գործել Հայաստանում, ե՛ւ Air Arabia-ն ստանար Հայաստանի ազգային փոխադրողի բարձր կոչումը: Սակայն արդյունքում  կարծես թե ապահովեց միայն գայլերի ախորժակը` Flayone-ի թռիչքները, իսկ Air Arabia-ի փառահեղ մուտքը այդպես էլ չտեսանք: Դե ինչ ասես, «սիրուն աղջկա» մոտ ավելի լավ է ստացվում գենդերային թեմաները, իսկ ավիացիայում ինչպես ի սկզղբանե, այդպես էլ հիմա միայն խայտառակ կորուստներ: Ինչ վերաբերվում է Գռզոյաին, ապա նա գիտի , թե ինչպես ոչնինչից փող սարքել, կարեւորը, որ ունենա լավ թիկունք` ի դեմք ժամանակին Վանոյի, իսկ այժմ Նիկոլի:

Ա. Հովհաննիսյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում