«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Այսպես կոչված ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ զարմանալի դաժանություն է դրսեւորում քաղաքացիական անհնազանդության մասնակից երիտասարդների նկատմամբ, եւ հատկապես աչքի են ընկնում քաղաքացիական հագուստով «ոստիկանները»: Հատկապես այդ վերջինների վարքագիծը տեսանյութերով դիտելիս գալիս ես եզրակացության, որ անկախ ազգանունից` սրանք ազգությամբ հայ չեն կարող լինել: Եվ, ի դեպ, բերման ենթարկվածների մեկ երրորդն ունեն մարմնական վնասվածքներ... Դրա առնչությամբ շնորհակալ գործ է արել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ով, հրապարակելով այդ ենիչերիների լուսանկարները, գրել է. «Քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք բռնություն էին գործադրում երիտասարդների նկատմամբ: Նշված անձանց ինքնության մասին տեղեկություն ունեցողներին խնդրում եմ գրել կամ ինձ, կամ Անտիֆեյքին: Այս լուսանկարները տարածել հնարավորինս շատ»: Երեկոյան էլ Սամսոնյանը տեղեկացրեց, որ բոլորի անունները հայտնի են եւ հրապարակվելու են: Եվ իրոք, սրանց վայրագությունը չեզոքացնելու արդյունավետ ձեւը թերեւս դա է` հրապարակայնացնել, որպեսզի քաղաքացիները սրանց ենթարկեն սոցիալական բոյկոտի, սրանք անգամ բարեւ տվող չունենան:

Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը կոչ է անում ոստիկաններին սթափվել, չխանգարել Հայրենիքի ազատագրմանը թուրքի կամակատարներից: Սակայն զարմանալի է, մի՞թե կարելի է հուսալ, որ կոլաբորանտներին ծառայողները կարող են սթափվել, չէ՞ որ իրենք էլ են կոլաբորանտ: Այդ պարսավելի վարքագծի առնչությամբ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ իրավացիորեն նկատում է. «Ավելի լավ է մարդ չապրի, քան թուրքի շպրտած «կզած խաղաղության» մեջ «ապրի»: Չավուշօղլուն իր ժեստով պարզ ասում է` հայեր, ձեզ շարունակելու ենք մորթել, եթե մեզ չենթարկվեցիք, իսկ կապիտուլյանտները թուրքերից «դրական ազդակ» են տեսնում ու «խաղաղություն-խաղաղություն» են գոռում: Արա, որտե՞ղ եք տեսել խաղաղություն դահիճի ու զոհի միջեւ: Նույնիսկ թշնամին իր հակառակորդի մեջ արիությունն ու հայրենապաշտությունն է հարգում ու ոչ` կույր աթոռապաշտությունը: Խաղաղություն կնքում են արժանապատիվների հետ, այլ ոչ պաշտոնի համար սեփական ազգային շահն ուրացողի հետ: Դուք գիտեք միայն ատել սեփական ազգի հերոսական էջերն ու սպասարկել թուրք-ադրբեջանական օրակարգը: Մարդ մի անգամ է ապրում…»: Այո՛, մարդ մի անգամ է ապրում, բայց մի՞թե հոժարակամ եւ պատրաստակամ ստրուկին կարելի է մարդ համարել, իսկ նրա ապրածը` կյանք:

Այս երկուշաբթվանից սոցցանցերում լայնորեն տարածվել է #SIKOL #ՍԻԿՈԼ հեշթեգը, որը զարմանալիորեն ակտիվ քննարկման առարկա է դարձել: Անշուշտ, որոշակի երկիմաստություն պարունակում է, սակայն «հայհոյանքի օրենքով» մատնագրեր գրողներին առաջարկում եմ չոգեւորվել եւ իզուր տեղը չբազմապատկել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի աշխատանքը, ով առանց այդ էլ ամբողջ օրը դատարաններում է «ծանր վիրավորանքի» գործերով: Բացատրեմ, թե ինչ է նշանակում` դա այս նկարի վրա պատկերվածի, #StopՆիկոլ կարգախոսի կրճատ տարբերակն է: Ի դեպ լավ խորհրդանիշ է` ենթակա օգտագործելու համացանցում եւ առօրյա կյանքում:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան