2018-Ի «ԲՈՒՄԵՐԱՆԳԻ» ՎԵՐԱԴԱՐՁԸ

Վերլուծություն

2018-Ի «ԲՈՒՄԵՐԱՆԳԻ» ՎԵՐԱԴԱՐՁԸ

Ապրիլի 23-ը կարծես խորհրդանշական օր լինի: 4 տարի առաջ Հանրապետության հրապարակում «Մերժիր Սերժին» անունով վակխանալիա էր, իսկ այս տարի այդ օրը հրապարակը լեցուն էր ջահերթի մասնակիցներով, ովքեր «Զարթնիր լաո» կարգախոսի ներքո մերժում էին թրքահպատակ կապիտուլյանտներին: Եվ մի քանի տասնյակ հազարավոր ջահակիրների հանգամանքը խիստ «մանթրաժի» է ենթարկել ՔՊ-ի քարոզչամեքենային, ու քարոզչամիջոցներն իրենց պատռում էին, որպեսզի քիչ ներկայացնեն երթի մասնակիցների քանակը: Սակայն ինչպե՞ս, եթե նախ լիքը հայորդիներ հենց մասնակից էին, եւ երկրորդը` տեսանյութերն ու լուսանկարներն ակնթարթորեն հերքում են նիկոլաստերը:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ

Եվ խորհրդանշական է, որ մարզերից դեպի Երեւան առաջին քայլերթը հենց Իջեւանից մեկնարկեց: Որ առաջինը Նիկոլի երկրացիներն են շտապում մայրաքաղաք` Նիկոլին մերժելու:

Եվ մայրաքաղաքում սկսվեցին ապակենտրոն անհնազանդության ակցիաները, որոնք 2018-ին ցույց տվեցին իրենց արդյունավետությունը, իսկ հիմա բումերանգի պես վերադարձան: Առավոտից 15 բուհերի ուսանողներ Երեւանում արեցին «Զարթնիր, ուսանող» ակցիաներ: Իսկ Արաբկիր վարչական շրջանում դաշնակցական երիտասարդները փողոց էին փակել` վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Միացում, պայքար, հաղթանակ»: Նրանցից մի քանիսը բարձրացել էին ուղեւորատար ավտոբուսի վրա` պարզել Արցախի դրոշն ու «Սկսել ա» գրությամբ պաստառը: «Թույլ չենք տալու Հայաստանի թրքացում: Սկսել է արժանապատվության պայքար»,- նշում էին նրանք: Մի քանի երիտասարդներ բարձրացել էին ավտոբուսի վրա եւ պարզել «Սկսելա» պաստառը: «Հայաստանում սկսվել է արժանպատվության եւ ազգային ինքնասիրության համար պայքարը: Նիկոլ Փաշինյանին եւ իր վարչակարգին հեռացնելու ենք Հայաստանում ղեկավարելու իրավունքից: Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել հայ ժողովրդի տեղը, Արցախի հարցը, ոչ ոք իրեն մանդատ չի տվել, որ Արցախը հանձնի Ադրբեջանին»,- ուղիղ եթերում հայտարարեց երիտասարդներից Գոռ Սարգսյանը:

Հետո եղան ոստկանական բռնության զազրելի տեսարաններ, սակայն երեկոյան Արաբկիրից մեկնարկեց բազմամարդ երթը: Իսկ մինչ այդ երթը հանդուգն ակցիաներ արեցին ՀՀԿ-ի երիտասարդները` բողոքի ակցիա իրականացնելով «նիկոլաորջի»` ՔՊ գրասենյակի մոտ: Իսկ այնուհետ Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Փյունիկ»-«Նորավանք» խաղի ընթացքում Հանրապետականի մի խումբ երիտասարդներ եւ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մարզադաշտ մտան` վանկարկելով հականիկոլական կարգախոսներ:

Երիտասարդ հանրապետականներից մեկը Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ, եւ խաղը մի քանի րոպեով ընդհատվեց: «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներին միացան նաեւ խաղի բազմաթիվ հանդիսատեսներ:

Ի՞նչ հակադրեց այդ ամենին խունտան` իր սիրելի գործիքը` ոստիկանական բռնությունը: Ինչպես փաստում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը. «Արդեն հստակ է, որ Փաշինյանը ոստիկանությանը, մասնավորապես, կարմիր բերետների տխրահռչակ կառույցին, հրահանգ է իջեցրել ամենակոշտ միջոցներով կանխել բողոքի ցանկացած ակցիա:

Այս պահին գտնվում եմ Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում, որտեղ ապօրինի բերման են ենթարկել 11 քաղաքացիների:

Բերման ենթարկելու, ուղեկցելու ոհմակային արշավն ուղեկցվել է վիրավորանքներով եւ հայհոյանքներով: Մի քանի քաղաքացու մարմնի տարբեր հատվածներում կան կապտուկներ:

Թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող բոլոր էլեմենտները` քաղաքական գործիչ լինի, կուսակցական ֆունկցիոներ, թե ոստիկան վաղ թե ուշ խիստ պատասխանատվության է ենթարկվելու»:

Սակայն քանի որ անհնազանդության ակցիաների մասնակիցների մեծ մասը երիտասարդությունն է, ոստիկանական բռնությունը, ինչպես վկայում է բազում երկրների փորձը, հակառակ արդյունքն է տալիս: Չե՞ք հավատում` ծերուկ Ջին Շարփին հարցրեք, ավելի ճիշտ` նրա գրքերը կարդացեք:

ՍԵՐԺԸ ՃԻՇՏ ԷՐ, ԴՈՒՔ ՍԽԱԼՎԵՑԻՔ

Սակայն մի պահ վերադառնանք ապրիլի 23, Հանրապետության հրապարակ: Այդտեղ էին եկել ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները: Սերժ Սարգսյանն, ում ուղիղ 4 տարի առաջ մերժեցին, ՀՀԿ գրասենյակից թոռնիկի հետ եկավ առաջնորդեց հազարավոր ՀՀԿ-ականների եւ համակիրների, նրանց հետ բարձրացավ Ծիծեռնակաբերդի բարձունք:

Ահա մեջբերում հընթացս տված նրա հարցազրույցներից. «Իրականության մեջ ես չեմ փոշմանել, բայց եթե ես կարողանայի կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե 2018-ի մարտ-ապրիլ ամիսներին այլ կերպ գործեի, բայց իրոք չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել: Ուղղակի կցանկանայի, որպեսզի այսօր էլ 2018թ. պահանջատեր ժողովուրդը նույն պահանաջատիրությամբ հանդես գար: Այդ ժողովրդին խոստացել էին կարճ ժամանակում Հայաստանը դրախտ դարձնել, բա նույն պահանջատիրությամբ պետք է հանդես գար: Ցավոք սրտի, այն ժամանակվա ոգեւորությունը այսօր վերածվել է հիասթափության, բայց մեր թիմը, մեր համակիրները, ողջախոհ մարդիկ պահանջատեր լինելուց առաջ հայրենասերներ են եւ ցանկացած պարագայում մենք կանգնելու ենք մեր ժողովրդի, մեր պետականության կողքին»: Նա նաեւ փաստեց, որ 4 տարի առաջ ցնծացող ժողովուրդն այժմ ողբում է: Բայց երրորդ նախագահի ուղերձը պարզ էր` նույն պահանջատիրությամբ` ինչ 2018-ին:

Իսկ հիմնական ուղերձը Սերժ Սարգսյանը հրապարակեց ապրիլի 24-ին, որը բազմակողմանի է եւ տողատակեր ունի. «Այսօր` հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես վերահաստատում եմ նախկինում հնչեցրածս ուղերձը` պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր:

Քանի դեռ Թուրքիայի Հանրապետությունը պետական ամենաբարձր մակարդակով որդեգրել է սեփական հանրությանն ու աշխարհին մոլորեցնելու քաղաքականություն եւ Հայոց ցեղասպանությունը  ժխտելու հետ միասին անթաքույց խրախուսում է պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, ցեղասպանության կրկնման վտանգը միշտ լինելու է, եւ խաղաղասիրության ու բարիդրացիության մասին այդ երկրի իշխանությունների հայտարարությունները դիտարկվելու են ընդամենը որպես հարեւան ժողովրդի ու միջազգային հանրության զգոնությունը բթացնելու նոր հնարք: Դա թույլ չտալու համար պետք է գործել:

  • Դիմում եմ սթափ դատող, պատմությունից դասեր քաղած, ազգային արժանապատվություն ունեցող, Հայրենիքի ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայերին.

– Հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով հակազդենք թույլ, վախկոտ, ամեն գնով խաղաղություն մուրացող, մորթապաշտ տեսակին, որ խորթ է մեր էությանն ու օտար` մեր ոգուն: Հանրայնորեն դատապարտենք ու չհանդուրժենք մեր կողքին հայրենավաճառ այդ տեսակը: Զգոն լինենք եւ միշտ պայքարի պատրաստ, երբ մեր թշնամին կփորձի կրկին իրագործել իր դարավոր երազանքը:

  • Դիմում եմ իր առօրյա կենցաղային հոգսերի մեջ Հայրենիքը մոռացած, սեփական երկրի պաշտպանությունն իր գործը չհամարող կամ ամեն ինչից հիասթափված ու հուսահատված հայրենակիցներիս.

– Հանուն ձեր զավակների ապագայի, սեփական երկրում ազատ ու անկախ ապրելու նրանց իրավունքի, հանուն դրա հարյուրամյակներով կռիվ ու կյանք տված մեր նահատակների անմահ հիշատակի` դուրս եկեք թմբիրից, վանեք ձեզնից անտարբերությունն ու հուսահատությունը եւ կանգնեք ձեր պայքարող եղբայրների ու քույրերի կողքին: Նրանց պայքարը նաեւ ձեր ու ձեր զավակների վաղվա օրվա համար է»:

Եթե ամփոփենք, ապա կարող ենք վստահաբար պնդել` Սերժը ճիշտ էր, նրան մերժողները (համենայնդեպս` դրանց միամիտ եւ խաբված մասը, բայց ոչ տականքը) սխալվեցին: Իսկ ինչպես վարվել տականքի հետ` ՀՀ երրորդ նախագահի ուղերձում ասված է ամենայն հստակությամբ: Եվ բոլորս էլ լավ գիտենք` ումից է կազմված այդ հայրենավաճառ տեսակը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում