«Մենք պետք է ամրապնդենք հայ-ռուսական հարաբերությունները».ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցեց «Ազգի ձայն» կուսակցության ղեկավար, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ (ՄԳԵՐ ԱՐՄԵՆԻԱՅԻ) հետ:

– Ապրիլի 30-ին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանի նախաձեռնությամբ եւ Ձեր մասնակցությամբ Երեւանում` Շահումյանի արձանի մոտ, լինելու է համերգային ծրագիր` նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին: Այդ մտահղացման մասին ի՞նչ կարծիք ունեք:

– Մենք պետք է ամրապնդենք հայ-ռուսական հարաբերությունները ավելի ու ավելի: Եվ այս երեսուն տարիները եղան այդ հարաբերությունների ապացույցը, որ ինչքան էլ մենք պինդ ենք Ռուսաստանի հետ, պետք է ավելի ամրանանք: Եվ ես ողջունում եմ միջոցառումները, որոնք որ տեղի պետք է ունենան ապրիլի 30-ին` կապված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին:

– Դուք էլ եք մասնակցություն ունենալու այդ միջոցառմանը: Ի՞նչ երգեր են հնչելու այդ օրը:

– Կհնչեն հայերեն եւ ռուսերեն երգեր:

– Ներկայիս վարչախումբը, ի՞նչ եք կարծում, անո՞ւմ է ամեն ինչ, որպեսզի ամրապնդի հայ-ռուսական հարաբերությունները:

– Հեղափոխության սկզբի տարիները` մինչ պատերազմը, կարծես թե հարաբերությունները լավ չէին Ռուսաստանի հետ, բայց հիմա ոնց հասկացա, իրենք էլ են գիտակցում, որ Ռուսաստանի հետ վատ հարաբերություններ չեն կարող լինել: Եվ այս վարչախումբը վերջապես հասկացավ, որ պետք է հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդել, զարգացնել:

– Ռուս-հայկական հարաբերությունների` մշակութային առումով զարգացնելու մասին ի՞նչ կասեք:

– Հայաստանում պետք է լինեն շատ մշակութային միջոցառումներ, գիտական ոլորտում համագործակցություններ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացմանը նպաստող: Օրինակ` պետք է բացվեն ռուսական դպրոցներ, պետք է ռուսական եւ հայկական մշակույթները միաձուլվեն, եւ այդ մշակութային կապերը միջոցառումների տեսքով ներկայացնեն հանրությանը: Քանզի ՀՀ-ում գործում են քաղաքական ուժեր, եւ մարդիկ, անհատներ, որոնք որ սրում են եւ վատ ազդեցություն են ուզում թողնել հայ-ռուսական հարաբերությունների մեջ հանրության շրջանակներում: Եվ դրանից հանրությունը սկսում է լարվել: Եվ այդ խմբավորումները պետք է ուղղակի դադարեցնեն իրենց գործունեությունը: Դա կարող ենք անել միայն մենք ավելի ու ավելի շատ միջոցառումներով` մշակութային, կրթական տարբեր ոլորտներում զարգացնելով հայ-ռուսական հարաբերությունները:

– Լինելով «Ազգի ձայն» կուսակցության ղեկավար եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամª ըստ Ձեզ, շարժումն այսօր ի՞նչ թափ է առնում:

– Որպես «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամ` շատ ուրախ եմ, որ շարժումը գործում է, եւ այնտեղ ընդգրկված են քաղաքական ուժեր` այդ թվում նաեւ «Ազգի ձայնը», եւ դա շատ լավ է: Մենք այսօր միակ շարժումն ենք ՀՀ-ում, որը անում է միջոցառումներ թե՛ քաղաքական, թե՛ մշակութային եւ դրանով ապացուցում է, որ մենք միայն ու միայն Հայաստանի եւ Ռուսաստանի շահերի կողմնակիցն ենք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում