Այս տարի սննդամթերքի գները կբարձրանան 23 տոկոսով. Համաշխարհային բանկ

Միջազգային

Համաշխարհային բանկը հրապարակել է ապրանքային շուկայի հեռանկարի ևս մեկ զեկույց, որում նշվում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտության պատճառով պարենի, նավթի, մետաղների և այլ ապրանքների համաշխարհային գները «կմնան պատմականորեն բարձր մակարդակի վրա` մինչեւ 2024 թվականի վերջ»։

«Ընդհանուր առմամբ, սա ամենամեծ ապրանքային ցնցումն է, որը մենք զգացել ենք 1970-ականներից ի վեր: Ինչպես և այն ժամանակ, ցնցումը սրվում է սննդի, վառելիքի և պարարտանյութերի առևտրային սահմանափակումների կտրուկ աճով», - ասում է Համաշխարհային բանկի գնաճի, ֆինանսների և հաստատությունների գծով փոխնախագահ Ինդերմիտ Գիլը:

Բանկն ակնկալում է, որ 2022 թվականին էներգիայի գները կբարձրանան ավելի քան 50%-ով, սակայն 2023-2024 թվականներին կնվազեն։ Ոչ էներգետիկ ապրանքների, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների և մետաղների գները 2022 թվականին կբարձրանան գրեթե 20%-ով, իսկ հետագա տարիներին դրանց աճը նույնպես կդանդաղի։

«Սակայն ակնկալվում է, որ ապրանքների գները կմնան շատ ավելի բարձր, քան վերջին հինգ տարվա միջին ցուցանիշը», - ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում:

Ընթացիկ տարվա արդյունքներով բանկի վերլուծաբաններն ակնկալում են պարենային ապրանքների գների աճ 22,9 տոկոս մակարդակում, սակայն արդեն 2023 թվականին դրանք կարող են նվազել 10,4 տոկոսով։ Ամենաէական աճ բանկն ակնկալում է բուսական սննդի յուղերի հատվածում՝ 29,7%: Բացի այդ, պարարտանյութերի գների աճը կարող է հասնել 69,2 տոկոսի, ինչը լրացուցիչ խթան է գյուղատնտեսական ապրանքների գների աճի համար։ Զեկույցն ամփոփվում է Համաշխարհային բանկի կողմից կոչով «քաղաքականություն մշակողներին` գործել հիմա՝ նվազագույնի հասցնելու իրենց քաղաքացիներին և համաշխարհային տնտեսությանը հասցվող վնասը»:

Առաջարկվում է «մշակել նպատակային սոցիալական պաշտպանության ծրագրեր, ինչպիսիք են դրամական փոխանցումները, դպրոցական սնունդը և հանրային աշխատանքների ծրագրերը սննդի և վառելիքի սուբսիդավորման փոխարեն: Էներգաարդյունավետության, այդ թվում՝ շենքերի ջերմամեկուսացման ոլորտում ներդրումները պետք է լինեն առանցքային առաջնահերթություն»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում