Մխիթարյանն ու «Ռոման» դարձյալ տարաձայնություններ ունեն
ՍպորտՀենրիխ Մխիթարյանի կարիերայի հետագա ընթացքի մասին խոսակցությունները պարբերաբար նոր թափ են ստանում։ Մի քանի օր է , ինչ իտալական մամուլը տեղեկություններ էր հաղորդում, որ հայ ֆուտբոլիստն ու իտալական ակումբը շուտով նոր պայմանագիր կնքնեն։
«Ռոմայի» ղեկավարությունը հայտնել է, որ ցանկանում են երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ, ֆուտբոլիստն իր հերթին մերժել է իր ծառայություններով հետաքրքրվող իտալական մեկ այլ ակումբ` Լացիոյի առաջարկը։ Ամեն ինչ թվում էր թե հստակ է, սակայն պայմանավորվել կողմերը դեռ չեն կարողանում, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։
Հռոմեական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է մեկ տարվա պայմանագիր։ Մխիթարյանը ցանկանում է կնքել երկու տարվա պայմանագիր։
Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հուլիսի 1-ը։

