Ամերիկայի գավաթ. Արոնյանը ոչ ոքի խաղաց
ՍպորտՍենթ Լուիսում ընթացող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտիան ավարտվեց 52-րդ քայլում։
Այսօր կկայանա երկրորդ պարտիան: Եթե այն նույնպես ոչ-ոքի ավարտվի, ապա հաղթողը կորոշվի արագ շախմատի մրցախաղում:

