Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան թվիթերյան գրառման միջոցով տեղեկացրել է, որ իր մահվան մասին ԶԼՄ-ներում տարածված լուրեր իրականությանը չեն համապատասխանում.
«Առողջությանս ներկայիս վիճակն այն մարդկանց համար, ում հետաքրքիր է. ես կատաղած եմ: 4 ամսվա մեջ երկրորդ անգամ են ինձ սպանում: Թվում է՝ ես կարողանում եմ նաև վերակենդանանալ»,- գրել է Ռայոլան Թվիթերի իր էջում:


