Ու մինչ մենք ներսում կշարունակեք իրար պատառոտել, բարբարոս թշնամին շարունակում է քանդել, ոչնչացնել, բնաջնջել…ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ․այլեւս երբեք սխալվելու իրավունք չունենք

Թեմա
Newsmedia.am էլ․ օրաթերթի հիմնադիր-ղեկավար, հանրության լայն շերտերին հայնտի  լրագրող Գայանե Զարգարյանը խորը վերլուծական հրապարակում է կատարել անդրադառնալով ներքին պառակտմանը, միջազգային հանրության քար լռությանը եւ, որ ամենակարեւորն է օկուպացված տարածքներում թշնամու վոյաժներին, հիշեցնելով, որ ցեղասպան թուրքը մի օր էլ հասնելու մեր տան մոտերը, եթե, ինչպես միշտ, հազար ու մի անգամ շարունակենք սխալվել․
 
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՐՏՎԻԼԱԿՆԵՐԻՆ ԱՐԻ ՈՒ ԲԱՑԱՏՐԻ ՈՐ, ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՋՆՋԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ
ՄԵՆՔ ԱԶԳԱՍՊԱՆՆԵՐԻ ՏԱՆԴԵՄԻ ԿՈԿՈՐԴՈՒՄ ԵՆՔ...
ՔՈՉՎՈՐ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ՝ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԶ ՑԱՎԵՑՆԵԼ, ՍՊԱՆԵԼ, ՑԵՂԱՍՊԱՆԵԼ...ՔԱՆԻ ԱՐՅՈՒՆՈՏ ԵՐԱԽԸ ԲԱՑ ՄՆԱՑ…
Մորթվում է մի ամբողջ քաղաքակրթություն, աշխարհ արթնացի՛ր...ՎԵՐՋԱՊԵՍ
թե նավթադոլարների «պարանը չի խեղդում»:
Ցեղասպանում են մեր մշակութային ինքնությունը, ջնջում հայկական հետքը:
Ցեղասպան, ազգասպան,բարբարոս հրոսակը Հայրենի Արցախում շարունակում է վանդալիզմը.
2022 թվականի ապրիլի 27-ին ադրբեջանական իշխանամերձ լրատվական գործակալությունները «Հադրութում նշել են Զատիկը» վերնագրով նյութեր են տարածել՝ հրապարակելով նաև Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցուց նոր լուսանկարներ։ Այս մասին հայտնել էր war.karabakhrecords.infօ կայքը։
Լուսանկարների ուսումնասիրությունը հստակ պարզ էր դառնում, որ եկեղեցուց հանվել էր խաչը։
Այս ամենը Ադրբեջանի կողմից ծրագրված քաղաքականության արդյունք է, ինչի մասին են վկայում մասնավորապես այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները։
Ու մենք մինչ ներսում կշարունակեք իրար պատառոտել, բարբարոս թշնամին կշարունակի գործել.քանդել, ավերել,հիմքից վերացնել, ոչնչացնել…
Իսկ Հոգևոր-մշակութային արժեքների հանդեպ թշնամու այս այլասերված կեցվածքը՝ ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության շարունակություն:
Քանզի ջնջելով հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ թշնամին հետեւողականորեն վերացնում է մեր հայրենիքի պատմական պատկանելության փաստերը:
Գուցե, հոգեւոր թմբիր մեջ եք ՊԱՐՈՆԱՅՔ, գուցե անորոշությունը մոլորեցրել ու հարվածի տակ է դրել «ՄԵՆՔ»-ին: Հավատացեք, հիմա «ԵՍ»-ի ժամանակը չէ.գործեք համախմբված: Խուլ աշխարհին արի ու բացատրի, որ հրոսակը շարունակում է քանդել, ոչնչացնել, բնաջնջել…ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ...
Արդեն ուշ է, իսկ վաղն արդեն՝կորած կլինի ամեն բան....
ՔՈՉՎՈՐ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ, ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԶ ՑԱՎԵՑՆԵԼ, ՍՊԱՆԵԼ, ՑԵՂԱՍՊԱՆԵԼ: ԵԹԵ ԵՐԱԽԸ ԲԱՑ ՄՆԱՑ…
Հ. Գ 2
Հայ ժողովուրդը իր կազմավորման արշալույսից սկսած, դարերի ու հազարամյակների ընթացքում ստեղծել ու հետագա սերունդներին է թողել բազում հոգեւոր ու նյութական արժեքներ, որով պատմության մեջ մնացել է որպես ստեղծող արարող, ու շինարար ժողովուրդ: Սակայն հնագույն ժամանակներից սկսած՝իր պատմական ճակատագրով միշտ է հանդիսացել է պատերազմների թատերաբեմ՝ կրելով ոչ միայն մարդկային, այլեւ հսկայական նյութական ու հոգեւոր մշակութային կորուստներ :
Բայց ահա իր տոկունությամբ ու քարից էլ ամուր դիմացկունությամբ՝ գոյատեւել, շարունակել է շենացնել պատմականորեն իրեն բաժին հասած օրրանը, կառուցել նոր վանքեր ու եկեղեցիներ, խաչքարեր, ու բերդ-շեներ, ամրացնելով իր լինելության պատվարը:
Տեղին է հիշել, հրեական ծագում ունեցող լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինի խոսքերը, որ. «ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է նրա ֆիզիկական բնաջնջման միջոցով, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացման միջոցով»...
Ու հիմա էլ ցավոք, պատմությունը կրկնվում է… իսկ «ՄԵՆՔ» …ԱՅԼԵՒՍ ԵՐԲԵՔ ՍԽԱԼՎԵԼՈՒ,ԴԱՆԴԱՂԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ: ՄԵՆՔ ԱԶԳԱՍՊԱՆՆԵՐԻ ՏԱՆԴԵՄԻ ԿՈԿՈՐԴՈՒՄ ԵՆՔ…
 
 
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում