Մեր երեխեքի արյան պատասխանն ենք ուզում. հերոս Գալեյանի հայր

Հասարակություն

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները եւ հարազատները շարունակում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել, որպեսզի անհապաղ քրեական գործ հարուցվի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Իսկ դատախազությունը վերջինիս` որպես մեղադրյալի ներգրավելու միջնորդությունն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ այն պետք է քննարկվի 5-օրյա ժամկետում: Ի՞նչ են պատրաստվում անել այս ընթացքում զոհվածների ծնողներն ու հարազատները, հետաքրքրվեցինք անմահացած հերոսներից Մխիթար Գալեյանի հորից` ԳԱՐԻԿ ԳԱԼԵՅԱՆԻՑ: Նա նախ նշեց, որ իրենց պահանջը քաղաքական չէ:

– Արյան գին ենք ուզում, մեր երեխեքի արյան պատասխանն ենք ուզում: Ինձ համար կապ չունի, թե որ քաղաքական ուժը կամ քաղաքացին է պայքարում, եթե իրենք պատրաստ են յուրաքանչյուրիս կողքին կանգնել եւ հասնել նրան, որ հանցագործը պատժվի: Ես հասկացա, որ Ազատության հրապարակում  այս պայքարը չի ստացվի, դրա համար հավաքվում ենք գլխավոր դատախազության դիմաց ու այդտեղ էլ պետք է մնանք, ոչ մի տեղ չենք գնալու: 

– Պարոն Գալեյան, մինչեւ ե՞րբ եք պատրաստվում բողոքի ակցիաներ իրականացնել գլխավոր դատախազության դիմաց:

– Մինչեւ երկրի դատական համակարգի ղեկավարները, աշխատակիցները  կայացնեն բարոյական որոշում, որ պետք է մեր տղաների արյան համար դավաճանները պատասխան տան: Եթե կան գեներալներ, ովքեր իմ ասածներից վիրավորվել են, թող գան եւ կանգնեն այստեղ ու ասեն, թե որ գեներալն ու գնդապետը փախավ: Այնպես որ, ես Գլխավոր դատախազության դիմացից կբացակայեմ միայն, երբ գնամ տղայիս տուն` Եռաբլուր, ու հետ գամ:

– Հակակոռուպցիոն կոմիտեն 5-օրյա ժամկետում է պատասխանելու, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի դեմ մեղադրանք կառաջադրվի: Եթե պատասխանը բացասական լինի, ի՞նչ եք պատրաստվում անել:

– Եթե բացասական լինի, ուրիշ գործողությունների ենք գնալու, որովհետեւ մեր պահանջն արդար է: Յուրաքանչյուր ծնող վայրկյան առաջ ուզում է, որ այս հարցի լուծումը լինի: Այս հինգ օրը խնդիր չէ, տարի ու հինգ ամիս սպասում ենք, այս 5 օրն էլ ենք սպասելու: Բայց յուրաքանչյուրս ուզում ենք վայրկյան առաջ գոնե մի օր գլուխներս հանգիստ բարձին դնել ու մեր երեխեքին ասել` ձեր արյան պատասխանը տալիս են, «սայլը տեղից շարժվել է»: Տականքի պես գնդակը գցել են Սասուն Խաչատրյանի դաշտը (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ), էլ ի՞նչ ասես, որ երկրի գլխավոր դատախազը դհոլ է նվագում յութուբում, երեւի, սերիալ էլ կնայի: 

– Զոհված զինվորների ծնողների շրջանում այս օրերին որոշակի լարվածություն կա: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ծնողներով գոռում ենք, էմոցիաներով ենք խոսում իրար հետ, բայց բոլորս   անպատ հարեւաններ ենք: Տարբերակ չկա, էլի գնալու ենք Եռաբլուր ու ամեն մեկս մեր երեխեքին ենք նայելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում