Մխիթարյանը` «Ռոմայի» ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ
ՍպորտԻտալական «Ռոմայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է հռոմեական թիմի՝ ապրիլի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների քառյակը:
Ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներն են պաշտպան Քրիս Սմոլինգը, կիսապաշտպաններ Նիկոլա Զալևսկին, Հենրիխ Մխիթարյանը և Նիկոլո Ձանիոլոն:
Հենրիխն ապրիլին «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 7 հանդիպում, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ամսվա լավագույնին որոշելու քվեարկությանը կարող եք մասնակցել անցնելով այս հղումով:

