«Էկոնոմիկա չունենք` նախարարություն ունենք, մշակույթ ունենք` նախարարություն չունենք». ՍՈՒՔԻԱՍ ԹՈՐՈՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցեց երգիծանկարիչ, ռեժիսոր, Երգիծանկարիչների ասոցացիայի նախագահ ՍՈՒՔԻԱՍ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ:

– Ընդդիմությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

– Շատ լավ են անում: Ուղղակի մի խնդրանք կա` առաջին հերթին թող փոխեն օրենքը, որովհետեւ մեր բոլոր պայքարները գնում են աֆտորիտար կառավարման շուրջ: Այսինքն` մի մարդ չի կարող ամբողջ երկրի ղեկավարը լինել: Մենք պայքարել ենք, պայքարում ենք ու պայքարելու ենք հենց դրա դեմ, որ կառավարումը լինի տարբեր ուղղություններով` տարբեր մասնագետների կողմից: Ինչքան էլ հանճարեղ լինի միանձնյա կառավարիչը, ինքը նախասիրություններ կունենա: Մի ոլորտից կհասկանա, մյուսիցª չի հասկանա ու կփակի: Ինչպես փորձ արվեց մշակույթին ինչ-որ բան անելու, հասկացավ, որ սխալներ է թույլ տալիս, նախարարությունը փակեց: Այսինքն` ամենահեշտը ինչ-որ բան փակելն է: Կամ  Սփյուռքի հետ գլուխ չդրեց, չհասկացավ այդ ինչ բան է, Սփյուռքի նախարարությունը փակեց: Սրա հետեւանքները այսօր տեսնում ենք, որ Սփյուռք ենք կորցնում, ինչի համար հետո շատ-շատ ենք զղջալու: Իսկ թե մշակույթը ինչ միջոցներով են փորձում վերականգնել, դա ես չեմ պատկերացնում: Այսօր Էկոնոմիկա չունենք, բայց նախարարություն ունենք, մշակույթ ունենք, բայց նախարարություն չունենք: Սրանք շատ հակասական հարցեր են: Եվ ամենակարեւորը` ով գալիս է, ամենից շատ պետական ապարատն է մեծացնում: Այնինչ պետք է փոքրացնել: Փոքր երկրի համար այդքան մեծ պետական ապարատներ մենք չենք կարող կերակրել, որովհետեւ իմ ու ձեր հաշվին է դա արվում: Եվ ամենակարեւորը, որ փոխանակ արտաքին պարտքերը գնալով քչանան, կրկնապատկվում, տասնապատկվում են: Արդեն քանի միլիարդ պարտք ենք, իսկ դրանից ո՛չ տնտեսությունն է զարգացել, ո՛չ էլ մշակույթն է զարգացել: Այսինքն` ոչ մի բան չի զարգացել: Այդ պարտքերը գնացել են կառավարման ապարատի վրա:

– Ըստ Ձեզ, եթե հեռանա Նիկոլ Փաշինյանը, որեւէ լավ փոփոխություն կլինի՞:

– Հայրս էր ասում` սկզբից աթոռ գնիր, հետո նոր հին աթոռը գցիր: Իսկ Ժամ առաջ կանխելը շատ ճիշտ քայլ է:

– Իսկ դուք փողոց դուրս եկե՞լ եք: Մասնակցո՞ւմ եք պայքարին:

– Ամեն մեկը մի ձեւի է պայքարում: Ես փողոց դուրս չեմ եկել նույնիսկ 1988 թվականին: Կա պայքարի տարբեր ձեւեր, եւ ես իմ ժողովրդի կողքին եմ եւ պայքարում եմ իմ երգիծանկարների, հոդվածների տեսքով: Ես ինձ ավելի օգտակար եմ զգում` նկարների, հոդվածների միջոցով պայքարելով, քանի որ դա ավելի էֆեկտիվ եմ համարում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում