Մեսսին չի ցանկանում նույն թիմում խաղալ Ռոնալդուի հետ. արգենտինացին սպառնացել է ՊՍԺ-ին
Սպորտ
ՊՍԺ-ի ղեկավարությունը Կիլիան Մբապեին փոխարինող փնտրելու ճանապարհին, դիտարկում է Կրիշտիանո Ռոնալդուի թիմ հրավիրելու տարբերակը։ Միայն թե Լեո Մեսսին կարծեք թե այս տարբերակին համաձայն չէ։ El Nacional-ի փոխանցմամբ, արգենտինացին պատրաստ է լքել փարիզյան ակումբը, եթե Ռոնալդուին հրավիրեն թիմ, աղբյուրի փոխանցմամբ Մեսսին անգամ սպառնացել է ակումբի ղեկավարներին, որ կխզի պայմանագիրը։
Նշվում է, ակումբի ղեկավարությունը նույնիսկ կապ է հաստատել Կրիշտիանուի հետ, 37-ամյա պորտուգալացին էլ դեմ չէ հանդես գալ Մեսիի հետ նույն թիմում:

