Պայքարի այս փուլում ես գտա այն աչքերը, որին պիտի հավատամ. Անահիտ Մութաֆյան

Մշակութային
«Երբեմն իմ մոտ լինում են էմոցիոնալ պորթկումներ որոնցով կիսվում եմ ֆբ ընկերներիս, լսարանիս հետ։ Քիչ առաջ եմ տուն եկել Ֆրանսիայի հրապարակից, (վերջապես կին եմ ու կոմֆորտի սիրահար)օրը լեցուն էր, առավոտից շտապում էի փողոց փակելու, բայց ուշանում էի որովհետև հայտնվել էի ուրիշների փակած փողոցում, հետո թատրոն փորձի, ապա բժշկի, որպեզի վիրակապեն ոստիկանների վնասած ձեռքս, ապա նորից Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան, հետո երթ ու էլի ֆրանսիայի հրապարակ։ Այսօր լրացավ տասներորդ օրը այս տեմպի, Լաոն զարթնել է, մենք չենք հոգնել, բայց խոսքս իմ մասին չէ։ Ես կուռքեր ստեղծել չեմ սիրում, ինձանից բարձր ոչ ոքի գնահատել չեմ կարող, բայց պայքարի այս փուլում ես գտա այն աչքերը որին պիտի հավատամ ու առաջ շարժվեմ, ես գտա այն անկեղծ հայրենասերին ում հետ պատերազմի դաշտում ինձ անվտանգ կզգամ։ Ես արտիստ եմ ու շատ շուտ եմ զգում սուտը, շատ շուտ եմ հասկանում մարդը խաղում է թե անկեղծ է։ Իշխանին առաջին անգամ տեսա 2020 ին ՀՓՇ-ի ժամանակ, այդ օրերին նա ինձ համար հասարակ քաղաքական գործիչ էր, ով ճառեր էր ասում ու լոզունգներ հնչեցնում, նույնիսկ նրա մի արտահայտությունը դարձել էր նեղ ընկերական շրջապատում թեթեւ հումոր, երբ հանդիպում էինք իրար ողջունում էինք Իշխանի պես «ամուր ե՞ք, հզոր ե՞ք», բայց այս օրերի ընթացքում Իշխանը ինձ համար դարձավ հայի տեսակի վառ ներկայացուցիչ, ո՞վ կմտածեր, որ այդ փոքր մարմնում կա այդքան մեծ ուժ, կա այդքան հայրենիք։ Երբ կանգնում է բեմում, տեսնում շատ մարդ նրա հոգնած, մի քանի գիշեր չքնած, կոպերը ծանրացած աչքերը սկսում են բոցկլտալ ու խիստ քաղաքական ելույթի արանքում չզսպելով ներքին էմոցիան գոռում է՝ «ես ձեր ցավը տանեմ»: Այս օրերին Իշխանին թիրախավորում են ու վատաբանում, ինչպես բոլորիս, բայց ամենամեծ բաժինը հասնում է Իշխանին, բայց նա լուռ ու համբերատար շարունակում է իր գործը, որը սուրբ է բոլորիս համար։ Քննադատողներին մի հորդոր ունեմ, եկեք Ֆրանսիայի հրապարակ ձեր երեխաների հետ, նրանց մոտեցրեք բեմին ու ստիպեք նայել Իշխանի աչքերին, երբ նա խոսում է հայրենիքի մասին եւ ձեր երեխան երբեք չի դառնա անհայրենիք, նա կմեծանա որպես իրական քաղաքացի։
Ֆրանսիայի հրապարակում թևածող սիրուց մի կտոր ձեզ նվիրեցի։ Այսօր էմոցիոնալ պորթկումս այս ուղղությամբ էր, վաղը գուցե շարունակեմ։
Հայրենիքը սեր է եկ Ֆրանսիայի հրապարակ մի կտոր սեր տար հետդ տուն», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում