Այսօր Տրնդեզ է. հեթանոսության ու քրիստոնեության միահյուսում. ո՞րն է տոնի խորհուրդը (ֆոտո)

Արխիվ 16-20

Փետրվարի 13-ին Տրնդեզ է կամ Տեառնընդառաջ. տոն, որը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: 

Հեթանոսական Հայաստանում այս տոնը նվիրված էր Միհր աստծուն եւ անմիջականորեն կապվում էր կրակի պաշտամունքի հետ (ըստ Մ.Օրմանյանի, տոնը նվիրված է եղել Տիր աստծուն - խմբ.): Տոնի գլխավոր նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա եւ հմայական ճանապարհով ուժեղացնել, զորացնել արեւի ջերմությունը: Համեմատաբար ավելի ուշ, տոնի մեջ ձեւավորվում եւ խորանում են կրակի միջոցով բազմապիսի գուշակություններ անելու սովորույթները՝ կապված ցանքի ու բերքաճի, տնտեսական տարվա հաջողության, սերնդաճության գաղափարների հետ, որոնց վառ վկայությունը տոնական ուտեստում հատիկների եւ հատիկավոր կերակրատեսակների բացարձակ գերակշռությունն է եւ, ընդհանրապես, տոնական համակարգում նորահարսի ու նորափեսայի խաղացած դերը:

Տոնի ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է: Մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի: Ահա սա է այսօր վառվող խարույկի հիմնական խորհուրդը:

Ըստ եկեղեցական ավանդության, տոնը կապվում է Տիրոջ ծննդից 40 օր հետո նրան կրակներով ընդառաջ գնալու գաղափարին (Հայ եկեղեցին այն տոնում է ստույգ փետրվարի 14-ին՝ հունվարի 6-ից 40 օր հետո - խմբ.), որից էլ ծագում է տոնի եկեղեցական անվանումը՝ «Տյառնընդառաջ»:
 Տրնդեզը տոնվում էր մեծ շուքով ու հանդիսավորությամբ: Հայաստանի բոլոր շրջաններում այն գրեթե նույնությամբ է կատարվել եւ ունեցել է իր տեղական անվանումը:
Տրնդեզի օրը, վաղ առավոտյան մեծահասակ կանայք եկեղեցուց վերադառնալուց հետո փոխինդ էին շաղախում՝ կաթով կամ ջրով եւ շաքարով, պատրաստում փոքրիկ գլանիկներ ու բաժանում տնեցիներին (փոխինդի գնդեր, «դումբրուկ» եւ այլն):

Այդ օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները. նոր նշանած տղա ունեցող ընտանիքն այցելում էր հարսնացուի տուն, իսկ նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները, տանելով իրենց հետ նվերներ, ընկույզ, չամիչ, աղանձ եւ փոխինդի գնդեր:

Կեսօրից հետո վերոհիշյալ ընտանիքներն իրենց բակում խարույկ էին վառում: Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները: Քավորկնոջ, սկեսուրի եւ տալերի ուղեկցությամբ նորահարսին բակ էին իջեցնում եւ խարույկի շուրջն սկսվում էր շուրջպարը: Երբ կրակը փոքր-ինչ մեղմանում էր, սկսվում էին կրակթռուկները:

Կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքը վերապահվում էր նորահարսին: Պտղավորվելու ակնկալությամբ խարույկի վրայից թռչում էին նաեւ ամուլ կանայք՝ այրելով իրենց զգեստի քղանցքը, ապա թռչում էին երիտասարդները, տղամարդիկ՝ «ցավ ու չոռից» ազատվելու համար, իսկ վերջում՝ երեխաները:

Տրնդեզի օրը բոլոր տներում պարտադիր պատրաստում էին հացահատիկներից բաղկացած կերակրատեսակներ՝ խաշիլ, փոխինդ, աղանձ: Այդ օրը խնամիների միջեւ աղանձափոխանակություն էր կատարվում: Տոնի ծիսական համակարգը լրացնում են բազմապիսի գուշակությունները, որոնք, ինչպես վերը նշվեց, կապվում են բնության զարթոնքի, ցանքի հաջողության, սիրո եւ ամուսնության, պտղաբերության խորհուրդների հետ: Այսպես, օր.՝ երիտասարդ տղաներն ու աղջիկները փոխինդի գնդերից մի կտոր դնում էին երդիկին, ծառի ճյուղին կամ ցանկապատի ծայրին եւ ուշադիր հետեւում, թե աղավնին կամ ագռավը դեպի որ կողմն է տանում այն, ենթադրելով, որ համապատասխան կողմից էլ հարս են բերելու կամ փեսացու է գալու եւ այլն:

Ինչպես տեսնում ենք, փոխելով տոնի անվանումը, եկեղեցին այնուամենայնիվ չի կարողացել ազդել նրա բուն էության, բովանդակության վրա: Նա կամովին կամ ստիպված ընդունել է կրակ վառելու, կրակի շուրջը պտտվելու, վրայից թռչելու եւ այլ հեթանոսական սովորույթները: Այսպիսով, Տրնդեզը եղել եւ մնում է ազգային, բնապաշտական տոն:

Գուշակությունների մեծ մասն անմիջականորեն կապվում էր խարույկի ծխի հետ: Հավատում էին, թե ծուխը դեպի որ կողմը թեքվեր, այդ կողմի արտերն առաջիկա տարում առատ բերք կտային: Ընդհանրապես, եթե ծուխը հարավ եւ արեւելք էր թեքվում՝ այդ տարի հասկը լավ էր լինում, իսկ եթե հյուսիս եւ արեւմուտք՝ վատ: Այս գուշակությունն իր հիմքում իրական իմաստ ուներ՝ կապված փետրվարի կեսերին հյուսիսային ու հարավային քամիների փոխազդեցության կամ որեւէ մեկի գերակշռության հետ:

Վասպուրականում գուշակություններ էին անում նաեւ տոնի օրը ծնված երեխաների վերաբերյալ: Հավատում էին, որ Տրնդեզի երեկոյան ծնված երեխան շատ չար ու կրակոտ է լինելու, որովհետեւ կրակի հետ է ծնվում: Այստեղ խարույկի վրայից ցատկելը մեկնում էին որպես գայլ ու գազանից, օձ ու կարիճից չվնասվելու միջոց:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում