Grand Chess Tour. Արոնյանը դարձյալ չհաղթեց
ՍպորտԲուխարեստում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Բոգդան-Դանիել Դյակի հետ։ Պարտիան ավարտվեց 53րդ քայլին։
Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում Լևոնը միավորը կիսել էր Ռիխարդ Ռապորտի հետ մրցախաղում:
2 տուրից հետո 1,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Յան Նեպոմնյաշչնին և Ուեսլի Սոն: Արոնյանը մեկ միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում:
Վաղը կայանալիք 3-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ:

