Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Միլան»
ՍպորտՖուտբոլային աշխարհը վստահ է, որ մրցաշրջանի ավարտին Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»: Վերջինիս կարիերայի շարունակության տարբերակները գնալով ավելի բազմատեսակ են դառնում։
Շրջանառվող տարբերակներից է պորտուգալացու հնարավոր վերադարձը Մադրիդի «Ռեալ» կամ տեղափոխությունը առաջնություն, որտեղ նա դեռ չի հասցրել հանդես գալ, խոսքը ՊՍԺ-ն համալրելու մասին է։
Իտալական մամուլն էլ իր հերթին չի բացառում, ավելին վստահորեն պնդում է, որ Ռոնալդուն կվերադառնա Սերիա «A», միայն թե այս անգամ Ռոնալդուն կարող է ընտրել «Միլանը»։ Այս տարբերակը կարող է բավականին հաջող լինել պորտուգալացու համար, իտալական ֆուտբոլն իր տեսակով, գուցե այս պահին ամենահարմարն է վերջինիս համար։
Որքան էլ շատ լինեն խոսակցությունները, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդին» ավելի շատ խանգարում է, քան օգնում, իհարկե հասկանում ենք, որ անգլիական ակումբը պորտուգալացուց հրաժարվելով շատ բան կկորցնի, կշահի միայն ավելի մատչելի հարձակվող ձեռք բերելու հնարավորություն։ Պորտուգալացին արդեն 37 տարեկան է, եւ անկախ իր որակներից, մանչեսթերյան ակումբին ավելի երիտասարդ հարձակվողներ են հարկավոր, բացի այս թիմը այդքան էլ լավ վիճակում չէ ֆինանսական տեսանկյունից, իսկ պորտուգալացին տարեկան ստանում է 23 միլիոն եվրո:
Այնպես, որ նրա հեռանալը ակումբից երկկողմանի արդյունավետություն կարող է ունենալ։ Ռոնալդուի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին:

