ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Զարմանալի կերպար է ՔՊ խմբակցության պատգամավոր ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ: DJ Էդոն ակնհայտ հաճույքով գրում է (ուղղագրությունը պահպանված է-խմբ.). «Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակին հարակից տարածքով ոտքով գնում եմ հանդիպման: Բնականաբար ճանապարհին հանդիպում եմ որոշ ագրեսիվ հայացքների, բայց դեռ ոչ մի ռեպլիկ: Եվ ահա, դիմացս է դուրս գալիս Արցախի դրոշով փաթաթված մի օրիորդ, ով ինձ տեսնելիս նախ աչքերին չի հավատում: Կողքով անցնում եմ եւ հավանաբար իր տեսածում համոզվելուց հետո գոռում է. «Այ բոզ!»: Դրանից հետեւում է երկու զարմանալի բան: Առաջինը` որ DJ Էդոն մազոխիստ է եւ հաճույք է ստանում նվաստացումից, իսկ երկրորդը` որ նա բախտավոր մազոխիստ է: Չէ՞ որ արժանացել է «սյունյաց ողջունի» «լայթ» տարբերակի, այլ ոչ թե «ամբողջական վերսիայի»: Կարող էր եւ ավելի վատ լինել, ինչպես եղավ մի ոստիկանի հետ: Անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ միջադեպ է գրանցվել մի ոստիկանի եւ ցուցարարի միջեւ: Ցուցարարն իրեն քաշքշող ոստիկանին ասել է «Ա՛յ Նիկոլ», ոստիկանը վիրավորվել է ու հակադարձել. «Նիկոլը դո՛ւ ես», ու մի լավ քոթակել ցուցարարին: Այսինք, զարմանալիորեն «նիկոլը» դարձել է ամենավատ հայհոյանքը, կամ ժաղովրդական լեզվով ասած` «խլեշը»:

Հ1-ի մեկնաբան Պետրոս Ղազարյանը բանավեճի է հրավիրել «Հայաստան» խմբակցության ղեկավար  Սեյրան Օհանյանին եւ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին. «Հրավիրում եմ ձեզ Հանրայինի եթեր `քննարկման: Իրար հեռակա ինչ ասես ասելու փոխարեն շատ ավելի պատասխանատու կլինի նստել դեմ դիմաց եւ քաղաքակիրթ բանավիճել: Կուզեք` ուղիղ եթեր: Սպասում եմ արձագանքներին»: Ի պատասխան ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԸ զարմանալիորեն աքլորացել է. «Պետրոս Ղազարյանը ինձ եւ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել է բանավեճի` Հանրային եթերում: Ես համաձայն եմ բանավիճել` բաց եւ հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով: Ավելին, ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ` գեներալներ Սեյրան Օհանյանի եւ Արթուր Վանեցյանի հետ: Հուսամ` պարոնայք գեներալները կտան իրենց համաձայնությունը եւ չեն խուսափի ինձ հետ հրապարակային բանավեճից` ի տես ամբողջ ժողովրդի»: Իյա՜ իրո՞ք, ախր սեփական քավորին ծախած Կոնջորյանն ո՞վ է, որ նրա հետ գեներալները բանավիճեն, այն էլ` միանգամից երկուսով: Ախր, բանավիճում են հավասարները, իսկ այս դեպքում ստացվում է, որ գեներալներին առաջարկվում է իջնել այդպիսի ՔՊ-ականի մակարդակի: Զարմանալի է եւ ծիծաղելի:

Իսկ ահա գեներալ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆՆ արձանագրում է, որ Նիկոլն արդեն զարմանալիորեն պամպերսի կարիք ունի: «Երեկվա գործողությունները լավ եմ գնահատում, մենք ասել ենք, որ մեր ակցիաները խաղաղ բնույթ են կրելու, եւ մենք իրականացնելու ենք այդ ակցիաներն այնքան ժամանակ, մինչեւ հանրության լայն շերտերը կմիանան պայքարին: ...Այո, Նիկոլ Փաշինյանը վախեցած է, իշխանությունը խուճապի մեջ է: Մեր գործողությունները չենք դադարեցնելու, ավելի հուժկու, ինտենսիվ ենք գործելու»,- ասաց Վանեցյանն ու ցույց տվեց քաղաքացիների հոսքն ու շեշտեց` տեսեք, արդյունավետ է, թե` ոչ: Եվ իրոք` ոստիկանական 46 ավտոբուս, 28 բեռնատար, 17 «Գազել» եւ 3000 ոստկան... Ախր այդպիսի «զորքով» հանգիստ կարելի է Շուշի գնալ, իսկ կապիտուլյանտը գնում է ընդամենը ԱԺ, ներսում էլ ամբիոնին թիկնապահներով է մոտենում: Ֆո՛ւ, էդ ինչ հոտ եկավ:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում