Հարգելի կոլեգաներ, զարթնեք, սթափվեք, հայրենիք ենք կորցնում. Անահիտ Մութաֆյան

Մշակութային

«Այսօր մտովի տեղափոխվեցի 2015-ի ամառ, երբ Բաղրամյան փողոցում անցկացվում էր «Էլեկտրիկ Երեւան» անհնազանդության ակցիան։ Երիտասարդներն ու ազգը պայքարում էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Ոստիկանությունը հավաքը ցրելու համար օգտագործեց ջրցան, որը հետագայում պարզվեց, որ օգտագործվել է ամենաթույլ վիճակում, ինչը տալիս է սովորական ցնցուղից մի քիչ ուժեղ էֆեկտ։ Սորոսական հկ-ները վայնասուն էին բարձրացրել, երիտասարդ արվեստեգտները իրար հերթ չտալով վազում էին Բաղրամյան փողոց, իրար հերթ չտալով ֆբ-ում գրառումներ կատարում ու վերջում էլ համախմբվեցին ու կենդանի պատ կազմեցին, որպեսզի ոստիկաներն ուժ չկիրառեն ցուցարարների դեմ։ Դեպքեր էլ եղան, երբ ներկայացումների ընթացքում բողոքի ակցիա արեցին բեմ բերելով «ոչ թանկացմանը»պլակատը։

Այսօր արդեն 12-րդ օրն է, ինչ Երեւանում եւ ողջ հանրապետությունում բողոքի ալիք է բարձրացել, երիտասարդները փողոցում են պայքարում են հայրենիք ունենալու համար, 2 օր է ոստիկաները դաժան ձեւով բերման են ենթարկում, ծեծի ենթարկում մարդկանց տարեց ու երիտասարդ՝ հաշվի չառնելով, չխնայելով նույնիսկ 44 օրյա պատերազմում վիրավորված տղերքին, կոտրում 16 ամյա աղջկա ձեռքը, իսկ իմ կոլեգաները լռում են, հանգիստ գնում ներկայացումների, փորձերի, նկարահանումների, իրենց համար միեւնույն է, թե ինչ է կատարվում երկրում, միեւնույն է, թե ինչպես են ծեծի ու բռնության ենթարկում իրենց ազգին։

Շատերն էլ միայն ինձ մոտ են ընդիմադիր ու ուժեղ տղա խաղում իբր ամեն օր Ֆրանսիայի հրապարակում են, իբր ամեն օր փողոց են փակում, բայց չգիտես ինչի իրենց թարմ տեսքը երբեք չի փոփոխվում ու երբեք չեմ հանդիպում նրանց։ Հարգելի կոլեգաներ, բացի մի քանիսից, ով իսկապես պայքարում է, զարթնեք, սթափվեք, հայրենիք ենք կորցնում, վաղը ստիպված կլինեք Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխարեն՝ ունենալ Փոլադ Բյուլբյուլողլու անվան ազգային ակադեմիական թատրոն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի թատրոնի փոխարեն՝ կունենաք Մուսլիմ Մագամաեւի անվան օպերայի եւ բալետի թատրոն։

Սթափվեք, որ բեմում չամաչեք հայրենասիրական տեքստեր ասել, մի վախեցեք ձեր կոչումներից, այդ կոչումները բացի անվճար թաղումից ոչինչ չեն տալիս, սթափվեք, զարթնեք, ամոթ է Հայաստանը ծով չունի, նավթ չունի մեր հարստությունը մեր մշակույթն է, ուրեմն՝ դուք, մենք համարվում ենք ազգային հարստություն, ուստիեւ՝ պարտավոր ենք պայքարել ու պաշտպանել մեր ազգայինն ու պետությունը։ Ամոթ է, վախը լավ ընկեր չէ...», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում