Շատ տպավորված եմ տեղանքով, մի հրաշալի օր եմ անցկացրել». ԵՄ դեսպանը՝ Կինոյի տան դահլիճի ու Սինեմատեկի մասին

Մշակութային

Հայաստանի կինոգործիչների միության «Ազգային Սինեմատեք» կինոթանգարանում Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ), «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինոգործիչների միության միջեւ պայմանագիր վավերացվեց: Արարողությանը ներկա էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան  Անդրեա Վիկտորինը: Այս կազմակերպությունների, ինչպես նաև «Գյոթե ինստիտուտի» համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել Կինոյի տան մեծ դահլիճը վերազինել ժամանակակից կինոցուցադրման տեխնիկայով: Պայմանագրի ստորագրման արարողությունից հետո գործարկվեց Կինոյի տան նորացված մեծ դահլիճը եւ որպես առաջին ցուցադրություն ներկաները դիտեցին Թերենս Մալիկի «Թաքնված կյանք» ֆիլմը:

«Ուրախ եմ լինել այստեղ եւ հանդիպել բոլորիդ: Մի անգամ այստեղ հրաշալի մի օր ենք անցկացրել, այդ օրը մի քիչ շատ կոնյակ եմ խմել, ստորագրությունս եմ թողել Բուխարու սրահի հայտնի պատի վրա, ինչի համար շատ շնորհակալ եմ… Շատ տպավորված եմ այս տեղանքով, եւ այն հնարավորություններով, որ ընձեռում է այն»,-ասաց ԵՄ դեսպանը: Նա նաեւ հույս հայտնեց, որ Հայաստանի կինոգործիչների միության «Ազգային Սինեմատեք» կինոթանգարանը կդառնա Երեւանի մարգարիտներից մեկը: Անդրեա Վիկտորինը, խոսելով Կինոմիության դահլիճի վերազինման մասին, հավելեց, որ ինքը տեխնիկական  մանրամասներին ծանոթ չէ, բայց վստահ է, որ այն ամենաշատն ունի դրա կարիքը: «Այս շրջանում այս քաղաքում այնքան շատ բացասական զգացողություններ են շրջանառվում, այդ ամենն ուղղված է անցյալին, իսկ մենք պետք է առաջ նայենք՝ ապագային: Մենք վստահ ենք, որ մշակույթն այն ճիշտ ոլորտն է, որը կարող է եւ ունի այդ հնարավորությունը՝ զարգացնելու եւ կերտելու ազգային ինքությունը՝ դրական ուղղվածություն տալով: Եվրոպական Միությունը շատ կարեւորում է ստեղծարար տեխնոլոգիաները եւ ստեղծարար բիզնեսի ներդրումը: Վստահ եմ, որ այս հրաշալի վայրի հրաշալի նորոգումից հետո այն թույլ տա եւս  մեկ մղում փոխանցել մշակութային տուրիզմի զարգացմանը Հայաստանում»,-ասաց ԵՄ դեսպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/05/06/1266218/

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում