«Իմ գրքերը կյանքի, ցանկացած իրավիճակում լավատեսությունը պահպանելու մասին են». ապագա բժիշկը նաև ստեղծագործում է. «Փաստ»

Մշակութային

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ցավը չեն հաղթահարում, դրա հետ համակերպվում են. ընտելացնում են հոգուն, որ չտառապի...»: Սա հատված է երիտասարդ ստեղծագործող Ռաֆայել Մարգարյանի «Հոգու պատերազմը» գրքից: Արդեն չորս գրքի հեղինակ Ռաֆայելն ասում է, որ գրելու շնորհը ժառանգել է պապիկից, բայց, ի տարբերություն պապիկի, որ գրում է բանաստեղծություններ, Ռաֆայելը ստեղծագործում է արձակ ոճում: Այս ոճը, հեղինակի խոսքով, իրեն ստեղծագործելու ազատություն է տալիս: Ռաֆայելը սկսել է ստեղծագործել 2015 թ.-ին, այն ժամանակ, երբ ընտանիքում կորուստ է եղել: «Մեկուսացա շրջապատից, ինձ մոտ ասելիք կուտակվեց: 2020 թ.-ից սկսեցի գրել: 2021 թ.ին լույս տեսավ «Ես մենակ եմ հազարների մեջ» գիրքը,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ռաֆայելը, իսկ ես հավաստում եմ՝ մեր զրույցի նախաբանը և առաջին գրքի վերնագիրը պատահական չեն:

Ռաֆայելը սովորում է Վանաձորի պետական բժշկական քոլեջում՝ որպես ապագա ատամնատեխնիկ, այս տարի արդեն ավարտելուց հետո ուսումը կշարունակի բուհում: Նրա հայրիկը ստոմատոլոգ և դիմածնոտային վիրաբույժ է, Ռաֆայելը բուհ կընդունվի և կշարունակի հենց նրա գործը: Բժշկական կրթությունը չի խանգարում ստեղծագործելուն: Այսպես՝ 2021 թ.-ին լույս է տեսել նաև «Աստղերը լուսնի արցունքներն են» պատմվածքների ու մոնոլոգների ժողովածուն, նույն տարում տպագրվել է նաև «Հոգու պատերազմը»: «Այս գրքում պատմել եմ իմ կորստի մասին, այն է իմ գրքի «հերոսը»: Այնտեղ պատմվում է քաղցկեղով տառապող աղջկա մասին, նա էլ գրքի հերոսն է: Այս պահին տպագրված վերջին՝ «Ձեռքդ տուր. աստղերն էլ չեն ընկնելու» գրքի հերոսները վերցված են իմ կյանքից, գլխավոր հերոսին՝ Արթուրին հենց ինձնով եմ կերտել»,-նշում է զրուցակիցս: Ստացվում է, որ Ռաֆայելի բոլոր հերոսները նախատիպեր ունեն:

«Իմ գրքերը կյանքի մասին են, դրանց մեջ հորինված շատ քիչ բան կա: Հետևելով արձագանքներին կարող եմ ասել, որ ընթերցողները սիրով են կարդում իրական հիմք ունեցող պատմություններ»,ասում է նա: Հետաքրքրվում եմ՝ բարդ չէ սեփական ցավի մասին գրելն ու այն հանրային դարձնելը: ««Հոգու պատերազմը» գրելը բավականին բարդ էր, այն սեփական կորստի մասին էր: Ընտանիքիս անդամները չգիտեին, որ գրում եմ այդ գիրքը: Մի տեսակ համարձակություն չունեի իրենց ասելու: Հետո իրենց համար բարդ էր նաև իրենց վերապրածի մասին կարդալով վերհիշելը: Միևնույն ժամանակ ցանկացած իրավիճակում լավատեսությունը պահպանելն ամենակարևոր բանն է: Հենց դա էլ գրքերիս հիմնական ասելիքն է»,հավելում է Ռաֆայելը: Հաջորդ գրքի հետ կապված արդեն գաղափարներ ունի, բայց դեռ չի սկսել գրել: «Եթե հենց հիմա նստեմ համակարգչի մոտ, չեմ կարողանա անգամ մեկ բառ գրել: Պետք է ինչ-որ իրադարձություն տեղի ունենա, ինչ-որ բանի միջով անցնեմ, միայն դրանից հետո կկարողանամ մտքերս ի մի բերել: Անձնական պատմությունը կամ էլ ինչոր մեկի հետ տեղի ունեցածը ոգեշնչման աղբյուր կդառնան»,-նշում է նա:

Չեն դադարում հնչել կարծիքներ, որ մենք ընթերցասեր չենք, իսկ մեծահասակներն էլ հիշեցնում են՝ այ մեր ժամանակ ուրիշ էր, բոլորը կարդում էին: Ռաֆայելն ասում է, որ ժամանակին ինքն էլ նույն կարծիքն ուներ, բայց հետաքրքիր է, որ հատկապես սեփական գրքերի տպագրությունից հետո, երբ դրանք սկսեցին մեծ տպաքանակով սպառվել, կարծիքը փոխեց, նկատեց, որ ոչ միայն սիրում են կարդալ, այլ նաև հետադարձ կապ պահպանում հեղինակի հետ, կիսվում կարծիքներով: Նշում է, որ իր գրած ցանկացած տողի նայում է նաև ընթերցողի աչքով, ինչ զգացումներ նա կունենա, արդյոք ճիշտ կընդունի այն, որ հեղինակն իր անձնական կյանքի որոշ դրվագներ է ներկայացրել, նաև սեփական ցավը: Եզրափակում է՝ մինչ այս պահն ընթերցողներից այս առումով դժգոհություն չի լսել, նրանք սիրով ընթերցում են իրական հիմք ունեցող իր պատմությունները:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 
 
 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում