Սուրեն Գրիգորյանը` աշխարհի առաջնության փոխչեմպիոն
ՍպորտՍուրեն Գրիգորյանը նվաճեց ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչումը:
Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 89 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը երկրամարտում գրանցեց 340 կգ արդյունք եւ նվաճեց արծաթե մեդալ:
Պոկում վարժությունում Սուրեն Գրիգորյանը պոկեց 155 կգ, այս վարժությունում նվաճելով փոքր բրոնզե մեդալ: Գրիգորյանը հրեց 185 կգ եւ այստեղ էլ նվաճեց փոքր բրոնզ։
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գեւորգ Ղահրամանյանը պոկեց 145 կգ, իսկ հրում վարժությունը ձախողեց եւ ստացավ 0:

