Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի շարք վերադառնալու ժամկետները
Սպորտ«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարք կվերադառնա մայիսի 25-ին կայանալիք ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ հանդիպումից մի քանի օր առաջ՝ հայտնում է իտալական La Repubblica պարբերականը:
33-ամյա ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք եզրափակիչ հանդիպմանը, որում հռոմեական թիմի մրցակիցը կլինի Նիդեռլանդները ներկայացնող «Ֆեյենորդը»:

