«Բեմը հանրահավաքի հարթակ չէ, նա իր օրենքներն ունի».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցեց գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

-Պարոն Սահակյան, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մայիսի 24-ին հանդես եք գալու "2022 միստերիա-հիստերիա" նոր տրագիկոմեդիայով: Այդ օրը նաեւ Ձեր հորª լուսահոգի Արամայիս Սահակյանի ծննդյան օրն է: Օրը դրա՞ համար եք ընտրել:

– Ոչ, ես ընդհանրապես օր ընտրելու հնարավորություն չեմ ունենում, ուղղակի այդ օրը Պարոնյանի անվան թատրոնում ազատ էր, եւ ես էլ շատ ուրախացա, որ հենց այդ օրը հնարավորություն ընձեռվեց խաղալու: Այդ օրը պետք է շատ լավ խաղալ:

- Ովքե՞ր են հերոսները, կմանրամասնե՞ք:

– Այս անգամ հերոսները շատ են, շատ-շատ: Հին հերոսներից մնացել են ընդամենը երկուսը` իմ ներքին ձայնը (որի անունն է Արբանյակ), եւ Աթաբեկ-Բալաբեկը, բայց որն էլ ունի 2021-ին եւ 2022-ին տեղի ունեցող երեք միանգամայն նոր հատվածներ: Նոր հերոսներից է Հմայակ Բռնաբարը, որը տեղի-անտեղի մտնում եւ հարցնում է. "Բա դու խի՞ սահմանին չես" (ու նման զազրելի բաներ)… Կա հերոս Չուլփալասյան Գնդոն, որը գտնվելով "փերֆեքթ թիվի"-ների ազդեցության տակ, հավատում է, որ` «Թուրքիան կործանվել է, Վանը տվել են հայերին, Վանգան կանխատեսել է ընդդիմության պարտությունը, չար ուժերը կախարդել են իրենց փրկիչ քրչապետին, ու նա չի կարողանում աշխատել…» Կա իշխանասեր արվեստագետ-մտավորական Խարդակ Ծայրապետյանը, քաղաքական գործիչ Վրույր Ծայրունցը, եւ էլի մի քանի նման խայտառակ կենդանիներ: Հա, մի երկու հատ էլ լրագրող-մարմնավաճառուհիներ կան` Շառինե Թարսաշինյանը, Գառինե Աղբունցը (սրանք միսի-փիսիներն են), եւ մի հատ էլ հիմար տերտեր կա...

- Ներկայացման փորձերի ընթացքում ստեղծագործական կոնֆլիկտներ լինո՞ւմ են:

– Երբեմն լինում են, բայց առանց դրա ոչինչ չի ստացվի, դերասանն իր բնույթով բարդ բան է:

- Ժողովուրդը դուրս է եկել փողոց եւ վանկարկում է`«Նիկո՛լ, դավաճան», այս թեմայով կլինի՞ նոր տրագիկոմեդիա:

– Այդ թեմայով շատ բան կար նախկին ներկայացումների մեջ, իսկ հիմա մենք փորձում ենք երգիծանքի լեզվով արտահայտել գաղափարներ, որոնց մասին մարդիկ չեն լսի հանրահավաքների ժամանակ, չեն կարդա սոցցանցերում: Բեմը հանրահավաքի հարթակ չէ, նա իր օրենքներն ունի, եւ ես կարծում եմ, որ երգիծական արվեստը պետք է արտահայտի ոչ թե մարդկանց հույզերն ու ցանկությունները, այլ բացահայտի ու մարդկանց առաջ սփռի դառնագույն, քողարկված, անգամ անտեսանելի իրողություններ` անգամ ինչ-որ տեղ ցավ պատճառելով: Արվեստը մարդ ուրախացնելու, գոհացնելու կամ մխիթարելու միջոց չէ: (Սա կարելի ա վերնագիր դնել): Արվեստը պետք է վիրաբույժի նման մարդուն ցավ պատճառի` բուժելու համար: Մանավանդ` մեր օրերում:

- Ի՞նչ կասեք այն մարդկանց մասին, ովքեր մինչեւ հիմա հույսեր են կապում ներկայիս իշխանության խաղաղության պայմանագրի հետ:

– Ես նրանց ցանկանում եմ բարի գիշեր, անուշ քուն եւ էրոտիկ երազներ: Իրենք սիրում են երազախաբ լինել:

- Որտեղի՞ց կարող են ներկայացման համար տոմսեր ձեռք բերել:

– Տոմսերը պետք է ձեռք բերել նախօրոք եւ շտապ` Պարոնյանի անվան թատրոնի տոմսարկղից կամ tomsarkgh.am-ից` հավաքելով "2022 Միստերիա-հիստերիա":

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում