Ադրբեջանը ներկայացված է երկու անգամ և´ «հայկական» կողմից, և´ ադրբեջանական. Արտակ Զաքարյան

Վերլուծություն
2021թ. հունիսի 20-ին, «խաղաղություն» բառից խաբված ընտրազանգվածի շնորհիվ, Ադրբեջանը վերահաստատեց իր իշխանությունը Հայաստանում: Շատ-շատերը հետո հասկացել են Նիկոլի կեղծիքը և միացել են Ֆրանսիայի հրապարակին:
Ակնհայտ է, որ «հայ-ադրբեջանական», հայ-թուրքական, հայ-ռուսական և այլ երկկողմ հարաբերություններում Հայաստանը ներկայացված չէ:
Փոխարենը` Ադրբեջանը ներկայացված է երկու անգամ և´ «հայկական» կողմից, և´ ադրբեջանական:
2021թ. հունիսի 20-ի ճակատագրական սխալը պետք է ուղղել ամբողջ ժողովրդով: Եթե չհաջողվեց, հետո Նիկոլից կամ ընդդիմությունից ոչ ոք թող չբողոքի, թե ինչու՞ Հայաստան պետությունն այլևս չկա: Նիկոլի գործողությունները տանում են նրան, որ Հայաստան չլինի: Ընդդիմությունը պայքարում է, որ Հայաստան լինի: Որոշումը կախված է յուրաքանչյուր հայ մարդուց:
Սա վերաբերում է բոլորիս` Սփյուռքին, Հայաստանի ու Արցախի բոլոր քաղաքացիներին:
Հարգելի պատվախնդիր, հայրենատեր հայ մարդ: Ինքդ քեզ մի պարզ բան խոստացիր, ու արա այդպես: Դու ո´չ «Հայաստան» դաշինքի, ոչ «Պատիվ ունեմ» դաշինքի, ոչ ընկերոջդ, ոչ հարևանիդ, ոչ էլ որևէ մեկի խաթր կամ ինադու չես դուրս եկել պայքարի: Վերջ տալ է պետք դատարկ բամբասանքներին ու չհիմնավորված զրույցներին: Տունն այրվում է աչքներիդ առջև, հրդեհը մարելու փոխարեն հրշեջներին եք քննարկում: Դրա ժամանակն էլ կգա:
Իսկ այսօր դու ոտքի ես կանգնում, որպեսզի ներկայիս քաոսային ու անկանխատեսելի աշխարհում թուրքի շահերին մատաղ չանեն քեզ, քո սերունդն ու Հայրենիքը: Դու ոտքի ես կանգնում, որ թուրքի առաջ երեխաներդ անվտանգ լինեն: 1915թ. մեր ապուպապերն էլ չէին հավատում, որ կարող են մորթվել: Բայց ցավոք դա եղավ, և առ այսօր աշխարհը թուրքին չի դատապարտել: Թուրքը (նաև աշխարհը) հարգում ու հաշվի է նստում միայն բռունցքված, միասնական հայերի հետ:
Միացիր ու անվտանգ դարձրու քո ու քո երեխաների ապագան: Ֆրանսիայի հրապարակ արի քո բոլոր հարազատների ու բարեկամների հետ: Հավատա, որ կան պահեր, որ մի ամբողջ կյանք արժը: Այսօր հայ ժողովուրդն ապրում է հենց այդ պահը:
Աստված օգնական մեր ազգին:
Ձայն բազմաց, ձայն Աստծո

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում