«Երկիր պահող զինվորը ստանում է  150 հազար դրամ, իսկ Նիկոլի թիկունքը պահող ոստիկանը` 450 հազար»

Մշակութային

«Իրավունքը» զրուցեց արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, ռեժիսոր, դերասան, ազատամարտիկ ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հետ:

– Պարոն Բեգլարյան, այսօրվա գրական կյանքում քաղաքական իրադարձությունները իրենց արտահայտություններն ունենում են նաեւ մշակույթի վրա:

– Այո, քաղաքական իրադարձություններն անպայման իրենց արտահայտությունն ունենում են, եւ մեր թշնամին իր կիսաբութ ուղեղով գիտակցում է դա: Նրանք երբ որ հարձակվում են մեզ վրա, պատերազմում են, ունենում ենք զոհեր, բայց որքան էլ ցավալի է մեզ համար, մարդկային կորուստներն ավելի շուտ են վերականգնելի, քան` մշակութայինը: Մշակույթը շատ ուշ է վերականգնվում: Մշակույթ կորցնելն ավելի դաժան է: Դրա համար նրանք այրում են մեր գրքերը, քանդում մեր եկեղեցիները, կոտրում խաչքարերը: Համենայնդեպս, այս վիճակում անգամ մենք աշխատում ենք մեր Նոյեմբերյանի սահմանում մեր ժողովրդին մշակութային պահել: Աշխատում ենք, որ ժողովուրդը ճղճիմ մտածողությունների մեջ չընկնի: Մտքով մշակութային մնա: Թատրոն ենք պահում, գրքեր ենք տպում:

– Այս պահին ի՞նչ ներկայացումների վրա եք աշխատում:

– Հիմա Նոյեմբերյանում բեմադրում ենք Եզոպոս, «Իմ սիրտը լեռներում է» Վիլյամ Սարոյանի պիեսի մոտիվներով գրված «Էլ ուր երթանք լաոն»: Երկուսն էլ Մշակույթի նախարարության կողմից ոսկե մեդալի են արժանացել: Աշխատում եմ դրամատուրգ Զոհրաբյանի` Սիրանույշին նվիրված մոնո պիեսի վրա: Նաեւ Շիրվանզադեի «Չար ոգին»  պիեսը ներկայացնելու եմ նորովի: Պիեսից կախարդանքը հանել եմ: Սցենարը գրելով` վերածել եմ կենցաղային սովորական սոցիալական դրամայի: Մանրամասները չեմ պատմում, որ հանդիսատեսին հետաքրքիր լինի:

– Որքանո՞վ է հաջողվում մշակութային մնալ, երբ երկիր ենք կորցնում, ունենք շատ զոհեր, գերիներ եւ անհետ կորածներ:

– Իսկ ինչո՞ւ չմտածենք, որ այս իշխանությունը իր պահվածքով, մարդկանց նկատմամբ վերաբերմունքով մեր երկիրը կտոր-կտոր բաժանելով` ուզում է, որ մենք զրկվենք մենք մշակույթից, մեր արմատներից: Մայրիկ կկուն ենք դարձել` անընդհատ ձագեր ենք տալիս: Չէ՞ որ այս վերջին տարիներին մեր առաջին հարվածը ստացան մեր կրթօջախները: Հարվածեցին Մայրենի լեզվին, եկեղեցուն: Այսօր ամբողջ եթերը լցվել է խուժան սերիալներով: Ոչ հայերեն խուժան բառերով, իտալական սցենարներով սերիալներ են ցույց տալիս: Իսկ ինչո՞ւ չեք մտածում, որ դրանով նրանք ուզում են մեզ զրկել մեր հայկական մշակույթից:

– Ընդդիմության պահվածքի մասին ի՞նչ կարծիք ունեք, որ հիմա փողոց են դուրս եկել եւ փորձում են փրկել մեր երկիրը:

– Ընդդիմությունն իր պահվածքի մեջ պետք է որոշակի լինի: Շարունակ կրկնելով` Նիկո՛լ, դավաճան, առանց  Նիկոլ Հայաստան, ժեխեր` դրանով խնդիրը չես լուծի: Այն մարդիկ, որոնք սխալմամբ ընտրել են Նիկոլին, պետք է ընդդիմությունն իր կողմը ներգրավի, որպեսզի ավելացնի իր շարքերը: Եթե մարդուն` որը սխալմամբ ընտրել է Նիկոլին, ժեխ կամ բթամիտ են անվանում, այդ բթամիտն էլ հո իսկական բթամիտ չի՞: Ասում է` ինձ ժեխ են ասում: Ես ինչո՞ւ նրանց հետեւից գնամ: Եվ հետո շերտավորված է: Սկզբից դրեցին Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանն էլ` դե այսօր կպայքարենք, վաղը, մի ամիս հետո էլի կպայքարենք: Նիկոլը հասկացավ, որ սրանք պատրաստ չեն իշխանություն վերցնելու: Ընդդիմությունը պետք է կանչի պատասխանատվության, որպեսզի պատասխանի հարցերին` ինչ է նշանակում հողերը կտայինք առանց այս զոհերի, ի՞նչ է նշանակում Շուշին տխուր քաղաք է, ի՞նչ է նշանակում Սեւ լիճը լինի, թե չլինի, ի՞նչ է նշանակում մեր տղաների դիերը պարկերում, գերիները դեռ այնտեղ են, այստեղ խրախճանքներ եւ քեֆեր անել, միլիոններ ծախսել: Կամ ի՞նչ է նշանակում` նվազագույն աշխատավարձը վաթսունութ հազար, բայց այն բթամիտները միլիոններ ստանան: Պետք է կոնկրետ Նիկոլ Փաշինյանին հարց տալ` ինչո՞ւ է քո Ազգային ժողովի պատգամավորը ստանում  այսքան, ինչի՞ համար, իսկ ուսուցիչը ստանում է այսքան` ինչի՞ համար: Պետք է կոնկրետացնեն հարցադրումները: Թե չէ փողոցում, երբ բղավում են դավաճան, կարծում եք ինքը չգիտի՞, որ դավաճան է:

– Կապիտուլյացիայից հետո շատ չե՞ն կոչումները:

– Ես չեմ տեսել մի երկիր, որտեղ պարտված երկիրն այսքան գեներալներ ունենա: ԱԻՆ-ի հրամանատարը տարավ հարյուր քսան հոգու գլուխ կերավ, բերեցին հերոսի, գեներալի կոչում տվեցին: Հիմա էլ ձերբակալել են: Կոչումներով, պարգեւներով չի կարելի պաշտոնական շոու ստեղծել: Պարգեւ պետք է ստանա վաստակ ունեցող մարդը: Ազգային ժողովը գործ չի անում, բայց պարգեւներ է ստանում: Ո՞նց կարելի է երկիր պահող զինվորը ստանա հարյուր հիսուն հազար դրամ, իսկ Նիկոլի թիկունքը պահող ոստիկանը` չորս հարյուր հիսուն հազար:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում