ՏԱՐԱԾՔԸ ԿԱ՛Մ ՏԱԼԻՍ ԵՔ, ԿԱ՛Մ ՉԵՔ ՏԱԼԻՍ, ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎՈՒՄ Է ԿԱՄ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ

Մշակութային

Շուշիից տարհանված ու փրկված գորգերը շուրջ մեկ տարի է՝ ժամանակավոր հանգրվանել են Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, իսկ թանգարանի շուրջ ձեւավորված թնջուկը ոչ մի կերպ չի հանգուցալուծվում։ Թեպետ Արցախի կառավարությունը գորգերի տեղավորման հարցը լուծելու պատրաստակամություն է հայտնել, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հարցը լուծում չի ստանում: Թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանը թանգարանի ու գորգերի անորոշ ճակատագրի մասին պարբերաբար բարձրաձայնել է:

Մեզ հետ զրույցում թանգարանի տնօրենը նշեց, որ Արցախում ԿԳՄՍ նախարարների փոփոխությունը խնդրի լուծման տեսանկյունից ոչինչ չի տվել, որովհետեւ նախարարի խոսքն այս հարցում որոշիչ չէ․ «Դա կախված է այնտեղի ղեկավարից, ով 10 տարի վարչապետ է եղել, բայց մի անգամ մեր թանգարան չի եկել, էլ չեմ ասում աջակցության մասին։ Հիմա այդ մարդուց ի՞նչ եք ուզում, նա կոնկրետ չի ուզում այդ հարցը լուծել եւ վերջ»։

Ի՞նչ միտում է նկատում՝ չի՞ կարող այդ հարցը լուծել, թե՞ չի կարեւորում։ «Չի ուզում, որովհետեւ այս հարցը շատ հանգիստ լուծվող հարց է, պիտի պայմանագիր հետս կնքեին, որ թանգարանը դառնար պետական, բայց ոչ մի կերպ չեն ուզում պայմանագիր կնքել, ինչ-որ առաջարկ են արել, որն ի սկզբանե անընդունելի է ինձ համար, ասում են՝ բերեք այստեղ, 2 տարուց կորոշենք, թե ինչ ենք անում․․․։ Նման բան ո՞նց կարելի է անել, իրենք պարզապես մոլորեցնում են հասարակությանը, որ իբր ուզում են հարց լուծել։ Ավելին՝ ես իրենց ասացի՝ պայմանագիրը կնքեք, հարցին էլի անդրադառնանք 

2 տարի հետո, ինչպես դուք եք ուզում, բայց դա էլ չեն ուզում անել, իսկ դա նշանակում է, որ չեն ուզում հարցը լուծել եւ չեն էլ կարող դրա մասին ասել։ Ուզում են իրենց ոչ կառուցողական դիրքորոշումն արդարացնել եւ անընդունելի առաջարկություններ են անում՝ հասկանալով, որ ես դա մերժելու եմ, բայց միաժամանակ ուզում են ցույց տալ, որ տեսեք՝ մենք ուզում ենք հարցը լուծենք, բայց ինքը չի ուզում»։

Վարդան Ասծատրյանը թանգարանի հարցում այժմ քննարկումների մեջ է Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հետ։ «Մեզ ասացին՝ մայիսին արդեն թանգարանը տեղ կունենա, հիմա մայիսը հունիսի վերջ է դարձել։ Այդ տեղն էլ պատմության թանգարանն է, որտեղ մեզ ուզում են տարածք հատկացնել, մի քանի դահլիճ է, բայց դեռ վերանորոգում պետք է արվի, որը մինչեւ հիմա չի արվել, եւ չգիտեմ էլ, թե ինչպես կհասցնեն․․․»,- ասում է նա ու հավելում, որ մեկ շաբաթ առաջ է հանդիպել փոխնախարարի հետ, ով վստահեցրել է, որ մինչեւ հունիսի վերջ տարածքը կտրվի Շուշիի գորգերի թանգարանին, ինչի հարցում, սակայն, թերահավատ է հիմնադիր տնօրենը, քանի որ հենց միայն վերանորոգումը դժվար թե հասցնեն մեկ ամսում ավարտել։   

Ինչ վերաբերում է տարածքին, ապա Ասծատրյանը ոչ մի առարկություն չունի, լավ տարածք է, որը կբավականացնի 80-100 գորգ ցուցադրելու համար, բայց այստեղ եւս խնդիր կա, այս անգամ՝ պատմության թանգարանի հետ։ «Խնդիրն այն է, որ իրենք էլ են ուզում իրենց գորգերը ցուցադրել, բայց ես ասացի, որ այդ տարածքը մեզ է տրամադրվում, ո՞նց եք պատկերացնում նույն տարածքում 2 տարբեր թանգարանի գորգեր, մերն ուրիշ կոնցեպտ է, ձերը՝ ուրիշ կոնցեպտ..., նման բաներ են տեղի ունենում, որ մի քիչ անառողջ տպավորություն է թողնում, որովհետեւ, եթե մի բան ուզում ես լուծել, լուծում ես, եթե չես ուզում լուծել, կա՛մ ձգձգում ես, կա՛մ մի իրավիճակ ես ստեղծում, որ ոչ կառուցողական լինի, ի սկզբանե իմանալով, որ ես կարող է չհամաձայնեմ նման բանի։ Դա էլ բերում է նրան, որ ինձ են ուզում ոչ կառուցողական լույսի ներքո ներկայացնել։ Ուզում են տպավորություն ստեղծել, որ ինձ տարբեր թանգարանային տարածքներ են առաջարկում, բայց ես բոլորից հրաժարվում եմ։ Ինչո՞ւ են այդպես անում՝ չեմ կարողանում հասկանալ։ Խոչընդոտներն ի սկզբանե առաջացան, եթե տարածքը տալիս են քեզ, ինչո՞ւ են պատմության թանգարանից ասում՝ մենք ենք որոշելու կոնցեպտը, այդպես ո՞նց կարող է լինել։ Տարածքը կա՛մ տալիս եք, կա՛մ չեք տալիս, հարցը լուծվում է կամ չի լուծվում։ Եթե ցանկություն կա այդ հարցը լուծելու, երեւում է»,- ասում է նա ու ընդգծում, որ փոխնախարարից հետաքրքրվել է, ի սկզբանե տարածքը նախատեսված է եղել 2 թանգարանի գորգերն իրար հետ ցուցադրելո՞ւ համար, թե՞ միայն իրենց թանգարանի համար, ինչին նա պատասխանել է, որ այդ տարածքը հատկացրել են միայն Շուշիի գորգերի թանգարանի համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c89a18a817f2bf2cec040b1c7ab38a6f

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում