ԶԱՐՄԱՆՔ

Զարկերակ

(Կարդալ բջջային տարբերակը)

Հայոց աշխարհում զարմանալի, աբսուրդային, իդիոտիզմի աստիճանի հասնող բաներ են կատարվում: Արդարադատության նախարարության աշխատակցին փորձում են ստիպել ազատման դիմում գրել այն բանի համար, որ ավտոմեքենայի ապակուն Արցախի դրոշն է դրել, ինչը ենթադրել է տալիս, որ նրա վերադասներն առնվազն ադրբեջանցի են, ոստիկանների մի մասը իրենց պահում են իսկական օսմանյան ենիչերիների պես, իսկ ընդդիմադիրների տները խուզարկվում են, նրանց ձերբակալում են «ինչու գլխարկ չես դրել» պատճառաբանությամբ... Օրինակ, ի՞նչ գրողուցավ էին փնտրում քաղաքական վերլուծաբան, համեստ եւ խաղաղասեր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի տունը խուզարկելիս, ինչո՞ւ նրան ձերբակալեցին... Դրա առնչությամբ քաղաքական մեկնաբան ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ վրդովմունքով գրում է. «Արա՛, բայց «իդյոտ» պիտակը ձեզ համար շատ փաղաքշական է: Դուք նույնիսկ «փնթի խոզի» չեք ձգում: Ավետիք Չալաբյանին նման խղճուկ ու «խրոխտ» ձեւերով տնից առեւանգելու իմաստը ո՞րն է: Ավոյի ինտելեկտի, նվիրվածության, հայրենասիրության ու մարդկային նկարագրի մի տոկոսը որ ունենայինք, ծոռից ծոռ հանգիստ կապրեիք: Ավո՛ ջան, ոգուդ ամրություն, իմ գաղափարակից ընկեր, պինդ հայ ես, թուրքոֆիլ այս մեյմունների վերջը գալու է»:

Մեկ ուրիշ աբսուրդային պատմություն էլ «իրավապահ» կոչեցյալ կամակատարներ բերեցին նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ գլխին: Նրա բնակարանում իրականացված խուզարկության արդյունքում «իրավապահները» ոչինչ չեն գտել: Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտարարեց, որ ի սկզբանե պարզ էր, որ ինչ որ փնտրում էին, այստեղ լինել չէր կարող: «Մութ սենյակում կատու էին փնտրում: Պարզ էր, որ ոչինչ չկա: Սա ավելի շատ վախի մթնոլորտ ձեւավորելու, ահաբեկելու համար է արվում»,- հայտարարեց փաստաբանը: Հիշեցնենք, որ Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները խուզարկություն էին իրականացնում ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի բնակարանում: Այդ պահին բնակարանում էին գտնվում նաեւ Մանուկյանի մանկահասակ երեխաները, կինը, ինչպես նաեւ` տարեց մայրը: Հետաքրքիր է, այդ «հատուկ ոստիկանները» իրական բանդիտի, վտանգավոր հանցագործի մոտ նույն խրոխտությամբ կգնայի՞ն, թե թուրները միայն բարեկիրթ ընդդիմադիրների վրա է կտրում...

Իսկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԹՈՒՐ ՂԱԶԻՆՅԱՆԸ դատախազության մոտ եկած զոհվածների ծնողների` Նիկոլին ձերբակալելու պահանջի հիմքում դիտարկեց պետական դավաճանության նոր դրվագները կանխելու գործոնը. «Որ թշնամուն չհանձնվեն հայկական տարածքները` տարբեր տեսակի բանավոր «փոխըմբռնումներով», անհասկանալի GPS-ներով, անօրինական հրամաններով ու որոշումներով: Ձերբակալումը պարտադիր է, որովհետեւ Փաշինյանը յուրաքանչյուր պահի կարող է դիմել փախուստի, խուսափել պատասխանատվությունից, կատարել նոր արարք: Նա խոստովանել է, որ ինքնագլուխ պատրաստվում է անել նոր հանցավոր արարք` զիջել Հայաստանի ինքնիշխան տարածքն Ադրբեջանին` ասելով, թե մեր վերահսկողության տակ կան «ադրբեջանական» տարածքներ: Երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնապես պահանջ է ներկայացրել Տիգրանաշենի եւ Տավուշի մարզի 7 գյուղերի նկատմամբ»: Դե ինչ, թե տղա եք` ձերբակալեք: Թե՞ տղա չեք, կամակատար եք:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում