«Երբ փոքր էի ծննդյանս օրն ինձ համար ամենալավ օրն էր».ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ

Մշակութային

Այսօր սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ծննդյան օրն: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

-Պարոն Ղազարյան, շնորհավորում ենք Ձեզ, Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ և մաղթում առողջություն,  անսպառ ժպիտ:

-Շնորհակալություն…

-Սիրո՞ւմ եք նշել Ձեր ծննդյան օրը:

-Այդքան էլ չեմ սիրում… Երբ փոքր էի ծննդյանս օրն ինձ համար տոն էր: Աշխարհի ամենալավ օրն էր՝ նվերներ էի ստանում: Բայց քանի մեծանում ես սկսում ես արդեն մի քիչ չսիրել, որովհետև ասում ես՝ մի տարով էլ մեծացա: Ես չեմ էլ նշում ծննդյանս օրը: Այդ օրը կարող է կնոջս հետ գնանք մի տեղ նստենք: Հետո որ թոռնիկ ունեմ, նա էլ է Աշոտ Ղազարյան իր ծնունդն ենք նշում: Իմն այնքա՜ն ենք նշել…Եթե կլոր ամյակ է դա ուրիշ բան: Այն էլ ես չէ՝ ինչ որ կազմակերպիչներ իմ թույլտվությունը վերցնում են ու անում են:

-Ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ:

-Հիշո՞ւմ եք «Մեր բակի» մեջ ասում էի՝ թանկ նվեր շատ եմ սիրում, չէ՜ թանկ չէ՝ նայած ոնց են տվել ու ով է տվել այդ նվերը: Մի ժամանակ բլոկնոտներ էի շատ սիրում: Տասնյակներով բլոկնոտներ ունեմ, որ չեմ էլ օգտագործել ու երևի չեմ էլ օգտագործի, բայց սիրում եմ:

-Երբ ողջ էր Ձեր մայրն այդ օրն ինչպե՞ս էիք նշում:

- Մենք նշում էինք մամայիս ուրախություն պատճառելու համար, որ ինքը բոլորին միանգամից  տեսնելու էր՝ իրար գլխի հավաքված: Շատը մամայի համար էինք անում: Տանն էինք նշում: Ով գիտեր գալիս էր:  Իսկ եղբայրներս ու քույրս պետք է պարտադիր ներկա լինեին: Մաման ուրախանում էր դրանով:

-Ձեր մայրիկի պատրաստած ամենահամեղ ուտեստը, ո՞րն էր:

-Խաղողի տերևով տոլման և սպասը, որը ես կնոջս ասացի՝ ինչ ուզում ես սովորի, բայց մամայիս պատրաստած տոլման մեկ էլ սպասը սովորի: Ու կինս երկուսն էլ ճիշտ մամայիս նման պատրաստում է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.ԳՀարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի 

երեքշաբթի օրվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում