«Թարգմանական գրականության հարցում պետք է պետական մոտեցում լինի». ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆ

Մշակութային

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է գրականագետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆԸ:

– Այսօր թարգմանական գրականությունն ի՞նչ զարգացում է ապրում:

– Մենք այսօր հրաշալի թարգմանիչներ ունենք: Հոյակապ է ընթանում այդ աշխատանքը: Մեր տարբեր մարզերում եւս կան լավ թարգմանիչներ, որոնք այսօր գրքեր են հրատարակում, թարգմանություններ են անում: Պարզապես պետք է, որ երիտասարդ թարգմանիչներն անցնեն դպրոց` թարգմանական տեսության եւ թարգմանություն անելու հմտությունները սովորեն: Հրաշալի թարգմանիչներից, տեսաբաններից լրացնեն եւ հատկապես թարգմանեն մեր գրականությունը: Մենք այսօր այնքան բան ունենք ցույց տալու աշխարհին: Այսօր մեր կողքին ապրող եւ ստեղծագործող հրաշալի գրողներ ունենք: Իհարկե, թարգմանվում են նրանք, սակայն ոչ ամբողջությամբ: Գրական կյանքը շարունակում է իր ընթացքը, եւ պետք է անպայման ուշադրություն դարձնել հայ գրականության լավագույն նմուշներին: Մենք այնպիսի գործեր ունենք, որոնք թարգմանված չեն: Ինչո՞ւ չանենք դա: Ճիշտ է, ավելի դժվար է հայերենից թարգմանել, քան օտար լեզվից հայերեն, որովհետեւ թարգմանիչն իր մայրենի լեզուն  ավելի լավ է իմանում, բայց հայերենից էլ է պետք թարգմանել եւ ներկայացնել այսօրվա գրողին:

– Գրողը գրում է գիրք, ցանկանում է, որ թարգմանվի, եւ կանգնում է խնդրի առջեւ: Արդյո՞ք նրա գրպանին մոտ է այդ թարգմանությունը:

– Իհարկե, ոչ… Եկեք այսպես դնենք հարցը` գրողն ինչի՞ պետք է ձգտի… Պետք է պետության կողմից աջակցություն լինի: Գրողի համար դժվար չէ՞ այսքան բան անել` գրել, տարածել իր գրականությունը, ընթերցողին մոտեցնել: Այսօր փոխվել են ժամանակները: Եթե առաջ տպագրվում էին, մի անոնս էր լինում, եւ բոլորը գնում էին գնելու այդ գիրքը (կարեւոր չէª կկարդան, թե` ոչ): Տան մի անկյունում պետք է դրվեր: Ես վերջերս համոզվեցի, որ ընթերցողը միշտ էլ նույնն է: Առաջ, օրինակ` գիրքը գնում էին եւ տանում դնում էին իրենց գեղեցիկ պահարաններում: Շարում էին ըստ գույների եւ չէին էլ կարդում: Ինչո՞ւ համոզվեցի, որովհետեւ, երբ մի գրադարանի հետ էի ծանոթանում, գիրքը բացեցի, տեսա թերթերը կպած են իրար: Մինչդեռ տանեցիներն ասում էին` ով որ գնել է, հոյակապ ընթերցող է: Եվ ընթերցողին գոհացնելու համար գրողը այսօր ջանքեր է թափում: Նա տպագրում է իր գիրքը, հետո հանդիպումներ է կազմակերպում գրադարաններում, փորձում է ներկայացնել նաեւ թարգմանել: Իսկ եթե դա լինի ընդհանուր գործ` պետական մոտեցումով, ապա մենք մեծ հաջողությունների կհասնենք: եվ այստեղ պարզ է դառնում գրականագետի, գրաքննադատի արժեքը, որ նրանք պետք է արժեւորեն, ներկայացնեն գրողի գործը:

– Դուք նաեւ շփվում եք ուսանողների հետ: Այսօր ուսանողը պատրաստվա՞ծ է մտնում բուհ, կարդացա՞ծ է:

– Ոչ… Երբ գալիս են ուսանողները, ես հարց եմ տալիս դպրոցի մասին: Ասում են` մենք հոյակապ ուսուցիչներ ենք ունեցել: Բայց ամենապարզունակ հարցին` կարդացե՞լ ես կամ գիտե՞ս, գնալով նոսրանում է: Այսինքն` եթե մի քանի տարի առաջ գիտեին կամ գոնե լսել էին Հովհաննես Թումանյանի "Գիքորը" պատմվածքը, "Անուշը", "Թմբկաբերդի առումը" կամ Իսահակյանի "Աբու-Լալա Մահարին", այսօր չգիտեն: Նույնիսկ Նար-Դոսի հետ կապված ոչինչ չգիտեն: Եվ էլի շատ օրինակներ կարող եմ բերել: Նախ` ընթերցել չգիտեն: Փորձում ես նրանց ընթերցել սովորեցնել, բայց 17-18 տարեկանում շատ խնդրահարույց է, եւ արկածախնդրություն է ընթերցել սովորեցնելը: Ընթերցողը ձեւավորվում է այն պահից սկսած, երբ սկսում է ընթերցել իմանալ: Այսինքն` այդ հաճույքը զգալ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում