Ինչ խնդրիների առաջ են կանգնում ՌԴ քաղաքացիները հայաստանյան որոշ բանկերում

Տնտեսություն

Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով որոշ ժամանակով Ռուսաստանից Հայաստան են ժամանակավորապես արտագաղթել ՌԴ քաղաքացիներ։ Ռուսաստանի վրա կիրառվող տնտեսական ու ֆինանսական սահմանափակումների պատճառով նրանք չեն կարողանում օգտվել մի շարք դրամական փոխանցումներից և այդ  պատճառով դիմում են  Հայաստանում գործող բանկեր, հայկական mastercard տեսակի բանկային քարտ ձեռք բերելու համար, սակայն կանգնում են ինչ-ինչ խնդիրների առաջ։ Այս թեմայի շուրջ Iravunk.com-ը հարցում է ուղարկել մի շարք բանկեր պարզելու, թե Ռուսաստանի բնակիչներին ի՞նչ սկզբունքով են տրամադրվում  բանկային  քարտեր։ Iravunk.com-ի հարցմանն ի պատասխան ԱԿԲԱ բանկից ասացին.  «Մեր բանկի կողմից մատուցվող ծառայությունների տրամադրման պայմանները չեն ձևավորվում և սահմանվում հաճախորդների ազգային պատկանելիության հիմքով: Բանկում կան սահմանված պայմաններ, որոնց միջոցով էլ ծառայությունները մատուցվում են ինչպես ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներին, այնպես էլ ոչ ռեզիդենտ քաղաքացիներին: Ընթացիկ հաշիվների բացման պայմանները և հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված է ԱԿԲԱ բանկի պաշտոնական կայքէջում։
 MasterCard տեսակի քարտերի տրամադրման պայմանների մասին.
MasterCard Standard քարտի տրամադրման պայմաններ:
MasterCard UEFA Champions League քարտի տրամադրման պայմաններ:
MasterCard Gold քարտի տրամադրման պայմաններ:
Հարցման շրջանակում մեջբերումներ ենք կատարել նաև ՀՀ Սահմանադրությունից և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքից:
Ի գիտություն, հայտնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը չի տարածվում ՀՀ-ում
գործող բանկերի վրա (տես՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հոդված 3, հոդված 14)»։

Այս թեմայով Iravunk.com-ին հաջողվեց զրուցել նաև Ռուսաստանից Հայաստան եկած որոշ քաղաքացիների հետ։ Մեր հարցին, թե ի՞նչ պայմանով են ձեզ տրամադրել բանկային քարտ նրանցից մեկը պատասխանեց. «Իրականում բավականին դժվար և  երկար ընթացք ուներ այդ գործընթացը։ Բանկը, բացի մեր գործող փաստաթղթերից  պահանջեց նաև կացության փաստաթուղթ, որի համաձայն մենք պարտավորվում ենք նվազագույնը վեց ամիս ժամկետով բնակվել  Հայաստանում։ Այդ պատճառով մենք ստիպված գործակալությամբ վարձակալած բնակարանում ձեռք բերեցինք գրանցում 6 ամիս ժամկետով, ինչը հիմք հանդիսացավ քարտի տրամադրման։ Հիմնական խնդիրը այն է, որ դեռևս պարզ չէ, թե  որքան կմնանք  այստեղ, ինչպես  նաև ոչ բոլորն էին համաձայնում պայմանագրով վարձակալման, ինչը իրենից հավելյալ  խնդիր էր  ներկայացնում»։  

Մեկ այլ քաղաքացի մեզ ներկայացրեց, որ իր հիմնական փոխանցումները Կանադական բանկի միջոցով է, և Հայաստանում  այդ բանկի փոխանցումների հետ  կապված խնդիրներ կան.  «Ռուսաստանի վրա կիրառվող  սահմանափակումները թույլ չեն տալիս, որ կարողանամ ստանալ գումարս, իսկ հայկական բանկերում  այդ փոխանցումների հետ կապված խնդիրներ կան։ Միակ տարբերակը Paypal օնլայն դրամապանակի միջոցով փոխանցելն է, սակայն ինչպես հասկացանք Հայաստանում չի գործում Paypal հավելվածը, ինչը ավելի է բարդացնում  գործընթացը»։

Սոնա Գիշյան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում