«ԼԱՈՆ ԶԱՐԹՆԵԼ Է ՈՒ ՍՊԱՍՈՒՄ Է ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ».ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Մշակութային

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է լրագրող, հասարակական գործիչ ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
– Ընդդիմությունը դուրս է եկել փողոց եւ փորձում է արթնացնել լաոյին: Լաոն ե՞րբ կզարթնի:
– Լաոն արթնացել է եւ բավականին մեծ հույսով, ուժով: Գիտեք, խնդիրը մի քիչ այլ տեղում եմ ես տեսնում` լաոյին հանկարծ չհիասթափեցնեն: Մեկ ամիս կլինի, որ սկսվեցին հավաքները, որին բոլորս ոգեւորված մասնակցում ենք: Եվ ինձ թվում է` երկրի մասին մտածող մարդը պետք է լինի այնտեղ: Բայց կարծես փորձում են լաոյին մի քիչ հիասթափեցնել: Մեծ քանակությամբ մարդիկ հավաքվում են: Եվ դա այն քանակն է, որ պետք է լուրջ քայլեր արվեր: Ինչո՞ւ են փակում քաղաքապետարանի շենքը ժամը յոթին, երբ աշխատողներն արդեն տուն են գնացել, անգամ քաղաքապետը տեղում չի, ասեմ ավելին, Նիկոլ Փաշինյանը երբեւէ քաղաքապետարանում չի նստում: Հետո գնում են հրապարակª օրվա ամփոփում անցկացնելու: Ի՞նչը ամփոփես: Ի՞նչ ես արել, որ ամփոփես: Կամ Կառավարության շենք ես փակում: Կես ժամով փակեցիր, գնացիր հրապարակ, ամփոփեցիր: Ի՞նչ փոխվեց դրանից: Ամեն օր Իշխան Սաղաթելյանը, երբ հարթակից խոսում է նույն բանի մասին, դա արդեն փակուղու առաջ է կանգնեցնում: Ու այդքան մարդ ամեն օր քայլում է, ինչի՞, Երեւա՞նն եք ցույց տալիս մարդկանց: Գործողություն արեք: Օրակարգ ներկայացրեք, նոր հետո ամփոփեքª ինչ արեցիք: Ի՞նչ եք ամփոփում` ով ինչքան քայլե՞ց: Պետք չի կոտրել հավատը: 
– Հատկապես մեկ անգամ արդեն կոտրեցին:
– Լավ բան հիշեցրիք: Անցյալ տարի նոյեմբերին էլի փակեցին Բաղրամյանը, եղան վրաններ, կարծեցինք` ըհը, լաոն ոնց որ նորից արթնանում է: Ու ոչ մի բան չեղավ: Նորից մարդիկ հավաքվեցին, սուրճ խմեցին, գիշերեցին, մրսեցին-հիվանդացան: Հետո դեկտեմբերին էլի հավաքվեցինք հրապարակում, էլի ճառեր, ելույթներ ու գնացինք տուն: Եկավ այս տարին, էլի ոչինչ չփոխվեց: Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր պաշտոնին: Հավաքվել եք` օրակարգ ունեցեք: Փակեք այս փողոցը, փակեք այն փողոցը: Տաս հազար հոգի այստեղ կանգնեցրեք, հինգ հազար այնտեղ, հացադուլ, գործադուլ արեք: Ամեն ինչը միասին սկսեք: Ոչ թե քայլեք, ծափահարեք եւ կոչերով հանդես եկեք: Ինչի՞ պետք է խոսի միայն մեկ, երկու կամ երեք մարդ: Մենք հրաշալի քաղաքական մեկնաբաններ, կուսակցական գործիչներ ունենք…
– Ի՞նչ կասեք այն մասին, երբ հայ կինը պատշգամբից ցույցի մասնակիցների վրա թքում եւ միջամատն է ցույց տալիս:
– Ապշեցի, երբ տեսա այդ տեսարանը` տարիքով կին, մայր, հետո իմացա նաեւ` մանկավարժ, կարող է իրեն նման բան թույլ տալ: Անգամ անհարմար եմ զգում ասել` թքել մարդկանց վրա: Նա դրանով իր տղային վարկաբեկեց: Ինչպիսի՞ սաներ պիտի կրթի նման մարդը: Շատ ամոթ էր: Կարող էր դուրս չգալ, չնկատել, չէ՞ որ տարիներ առաջ նույն բանը իր տղան էր անում: Ո՞ւմ մայրը թքեց իր տղայի վրա...
– Իսկ այս տարվա Եվրատեսիլի մասին ի՞նչ կարծիք ունեք: 
– Երբ Ուկրաինայի պատերազմը սկսվեց, հետո արդեն Եվրատեսիլը պետք է սկսվեր, ես միանգամից ասացի, որ հաղթելու է Ուկրաինան: Այնքան պարզ է Եվրատեսիլի քաղաքականությունը: Եվ ինձ համար անհեթեթ է, որ Հայաստանը մասնակցում է այդ մրցույթին, որովհետեւ շատ ավելի կարեւոր տեղ ունենք մենք այդ գումարը ծախսելու: Աշխարհին մենք այլ կերպ կարող ենք ներկայացնել մեր մշակույթը: Ինձ համար շատ զարմանալի էր, որ Հունաստանը, Սերբիան եւ Իսպանիան տասներկու միավոր տվեցին Ադրբեջանին: Նման բան չի եղել Հունաստանի կողմից: Ադրբեջանին տասներկու միավոր տալը ես չեմ կարող բացատրել, թե ինչ քաղաքականություն էր… Այո, Եվրատեսիլը քաղաքականություն է, եւ ես կարծում եմ, որ մենք չպետք է մասնակցենք Եվրատեսիլին:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում