Ինչ է սպասվում «Միսս ԱՊՀ-2022» մրցույթի մասնակիցներին

Մշակութային

Հունիսի սկզբին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Միսս ԱՊՀ-2022» մրցույթը, որը Հայաստանում անցկացվում է 2-րդ անգամ։

«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիր Նաիրի Մնացականյանն ասաց, որ մրցույթն ունի մաշտաբային բնույթ, որին մասնակցում են 16 երկրների գեղեցկուհիներ ԱՊՀ-ից եւ ոչ միայն։ Իսկ մրցույթի նպատակներից ամենակարեւորը Հայաստանի ճանաչելիության մակարդակի բարձրացումն է, որը նաեւ լինելու է մրցույթի մասնակիցների շնորհիվ։

Մրցույթի ժյուրիի կազմը հայտնի է լինելու մրցույթից մի քանի օր առաջ՝ պահպանելու համար օբյեկտիվությունն ու անաչառությունը։ Ժյուրին բաղկացած է լինելու 13 անդամից, որոնցից 2-ը լինելու են հայեր, իսկ մնացած անդամները այլ երկրների ներկայացուցիչներ։

Մրցույթի տնօրեն Ռուբինա Գրիգորյանը հավելեց, որ մրցույթի մասնակիցները Հայաստանում լինելու են 15 օր, որոնց շրջանակում նախատեսված է շրջագայություններ եւ արշավներ ՀՀ ողջ տարածքում։ Մրցույթի մասնակիցները համացանցում ունենալով մեծ լսարան, կարող են նպաստել ՀՀ-ում զբոսաշրջության աճին, որն էլ կբերի այլ ոլորտների համար նոր մակարդակ։

Այս տարի մրցույթի առաջին՝ «Body» փուլի ընթացքում մասնակիցները կրելու են զուսպ եւ համեստ հագուստներ, երկրորդ փուլի ընթացքում մասնակիցները ներկայանալու են իրենց ազգային տարազով, որը իրենք են բերելու իրենց հետ, իսկ երրորդ փուլում կրելու են երեկոյան զգեստներ, որոնցով ապահովելու է նրանց Հայաստանը։ Հաղթող մասնակիցը ստանալու է թանկարժեք թագ, որը լինելու է նվեր այս տարվա գեղեցկուհուն եւ չի փոխանցվելու հաջորդ տարվա հաղթողին։ Սահմանված է նաեւ մրցանակային ֆոնդ։

Ռ. Գրիգորյանը նաեւ նշեց, որ պետական աջակցություն չկա եւ ամեն ինչ արվում է իրենց նախաձեռնությամբ ու միջոցներով։ Մրցույթը հետապնդում է հանրային շահ, որն էլ կարող է մի քանի տարի հետո Հայաստանի համար նոր դռներ բացել այս ոլորտում։

Մրցույթի մասնակիցների պատասխանատու Լիանա Ոսկերչյանի խոսքով՝ Հայաստանը դեռ չունի ընտրված մասնակից, իսկ ընտրության գործընթացը դեռեւս քննարկման փուլում է։

Մրցույթի կազմակերպիչ ընկերության մարքեթինգի ղեկավար Հարություն Տորտիկյանն էլ ընդգծեց, որ գնահատվելու է մասնակիցների ոչ միայն արտաքինը, այլեւ ինտելեկտը։ Կստեղծվի հատուկ հանձնաժողով, որոնք ամբողջ ընթացքում կուսումնասիրեն աղջիկներին եւ մրցույթի վերջում կարող են ժյուրիի հետ քննարկել որոշումները։

Անդրադառնալով վերջին ամիսների ռուս-ուկրաինական պատերազմին եւ մրցույթում դրա դերակատարմանը՝ Նաիրի Մնացականյանը շեշտեց, որ սա մշակութային հարթակ է, որը բոլորն էլ խորապես գիտակցում են։

«Բացառվում է, որ գործեն քաղաքական նկատառումներ»,- ամփոփեց նա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում