«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իսկական կինո Լոռու մարզում. պարեկները BMW-ի ու Niva-ի վարորդների նկատմամբ կիրառել են ֆիզիկական ուժ և օգտագործել արցունքաբեր հատուկ միջոց. կան բերման ենթարկվածներ

Քրեական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվում են մայիսի 20-ին Լոռու մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:   Այդ օրը՝ ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկ Սահակ Կ.-ն և կրտսեր պարեկ Ալբերտ Հ.-ն, ծառայություն կատարելու ժամանակ՝ Թեղուտ գյուղի վարչական տարածքում, կանգնեցրել են ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան:   Սակայն վարորդ, Լոռու մարզի բնակիչ, Սևակ Ղ.-ն հրաժարվել է պարեկներին ներկայացնել վարորդական վկայականն ու ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը:   Պարեկները ունեցել են կասկածներ, որ նա արտաքինից գտնվում է ակնհայտ ոչ սթափ վիճակում:   Ըստ կարգի, պարեկները նրան հայտնել են, որ պետք է ստուգվի սթափության վիճակը, ապա կազմվեն համապատասխան արձանագրություններ, որից հետո ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդը հրաժարվում է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը:   Այդ ամենից հետո սկսվել է վիճաբանություն և Սևակ Ղ.-ն սկսել է քաշքշել պարեկներից մեկի համազգեստից և հայհոյանքներ տալ, որից հետո սպառնացել է, որ հիմա կկանչի իր ընկերներին, ովքեր կգան և չեն թողնի, որպեսզի ավտոմեքենան տեղափոխվի պահպանվող հատուկ տարածք:   Պարեկ Ալբերտ Հ.-ն, երբ փորձել է միջամտել, Սևակ Ղ.-ն իր ձեռքին գտնվող ձեռնափայտով փորձել է հարվածել: Այդ ընթացքում նշված վայր է մոտեցել BMW մակնիշի ավտոմեքենա, որից իջել են 4 հոգի և BMW-ի վարորդ Դավիթ Դ.-ն ագրեսիվ վիճակում փորձել է հարվածել պարեկին, ով էլ նրանց նկատմամբ օգտագործել է արցունքաբեր հատուկ միջոց, որից հետո նշված անձինք դիմել են փախուստի՝ իրենց հետ տանելով Սևակ Ղ.-ին:   Կատարվածի մասին պարեկները տեղեկացրել են Պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանին և գումարտակի ծառայության ավագ պարեկ Արման Սուքիասյանին: Վերջիններիս հանձնարարականով ժամանած մյուս պարեկների հետ, 2 հոգու օրենքով նախատեսված համապատասխան ֆիզիկական ուժ կիրառելով, բերման են ենթարկել ոստիկանության Թումանյանի բաժին, իսկ Niva-ն ու BMW-ն՝ պահպանվող հատուկ տարածք:   Գ. Շամշյանի տեղեկություններով, կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Սևակ Ղ.-ն վարորդական վկայական չունի, ինչպես նաև՝ Niva-ն ու BMW-ն տեխզննում չեն անցել:   Պարեկային ծառայության Լոռու գումարտակի ու ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ BMW-ի մյուս 2 ուղևորների ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:   Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ կազմված նյութերը ուղարկվել են Լոռու մարզի դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար:   Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/22/1214024/

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան