Թանգարանային գիշերը Հայաստանի գինու պատմության թանգարանն իսկական տոն է խոստանում

Մշակութային

Շատ թանգարանների համար ավանդույթ դարձած թանգարանային գիշերն այս տարի նշանավորում է եւս մեկ կարեւոր իրադարձությամբ: Մեր երկրի թանգարանների շարքին նոր միացած` Հայաստանի գինու պատմության թանգարան-հիմնադրամը նշում է առաջին բաց դռները տոնը: Թանգարանային գիշեր նախաձեռնությանը միանալու որոշումը վաղուց էին կայացրել` ավելին մտածել են ամենաինքնատիպ լուծումներն օրն իսկապես հիշարժան դարձնելու համար: Հայաստանի գինու պատմության թանգարանի մշակույթի հաղորդակցության եւ սոցիալ մեդիա մարքեթինգի բաժնի ղեկավար Արթուր Հովհաննեսյանն անակնկալների մի մասը գաղտանզերծում է, ընդգծելով օրը տոնը դարձնելու համընդհանուր կարեւորությունը:

«Մենք նախատեսել ենք բազմաթիվ միջոցառումներ մեր սիրելի այցելուների համար, բնականաբար Գինու պատմության թանգարան մուտքը կլինի մեկ գավաթ գինով: Եվ քանի որ մեր թանգարանը տեղակայված է ութը մետր գետնի տակ, այցելուների համար շրջայցից հետո` վերեւում մուտքի մոտ նախատեսել ենք անմոռանալի ժամանց անցկացնելու մեծ ծրագիր: Որքան էլ շատերի համար զարմանալի թվա, բայց մուտքի մոտ կունենանք պարահրապարակ, կհնչի էթնո ջազ եւ այլ ժանրերի երաժշտություն, Գինու Պատմության պուրակում տեղադրելու ենք հարմարավետ փափկաթոռներ, իսկ անակնկալեների մյուս մասը կշարունակենք գաղտնի պահել, որպեսզի այցելուներն անձամբ մասնակից դառնան թանգարանային գիշեր հոգեխրախճանքին», - ընդգծեց Հովհաննիսյանը:

Հայաստանի Գինու պատմության թանգարան այցելելու համար նախապես արդեն անդամագրվել են 700 հոգի, սակայն մեր զրուցակցի խոսքով՝ իրենք պատրաստ են կրկանի եւ ավելի չգրանցված հյուրեր ընդունել: Ըստ Արթուր Հովհաննեսյանի, կարեւորը թանգարան այցելելու մշակույթի հանրայնացումն է:

Հայաստանի Գինու Պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանի խոսքով՝ թանգարանն այցելուների պակաս չունի` չնայած գործում են մի քանի ամիս, սակայն հյուրերի քանակը շարունակում են հարյուրներով հաշվել. «Շատ ուրախալի եւ ոգեւորող փաստ է, որ մեր այցելուների գերակշիռ մասը երիտասարդներ են, դա գուցե պայմանավորված է թանգարանի առաջարկների լայն բազմազանությամբ, որոնք կարող են փորձել միայն մեզ մոտ, բայց պետք է կարեւորենք նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի գինու պատմության թանգարանից ոչ միայն տեղացի, այլեւ օտարազգի հյուրերը հեռանում են հիացած եւ որ ամենակարեւորն է՝ գինգերծական հզոր մշակույթի ժառանգորդի հպարտությամբ: Հայաստանի գինու պատմության թանգարանը բազմաթիվ նոր ծրագրեր է սկսել, մեծածավալ ուսումնասիրություններ, տարբեր համագործակցություններ, հնագիտական ու հեռուստատեսային նախագծեր եւ այլն»:

Նոր մեկնարկող գաղափարներից թիմը միայն առաջինն է հրապարակում, որը եւս իր տեսակի մեջ բացառիկ է: Շուտով գինու պատմության թանգարանում ժամանակավոր ցուցադրության կներկայացվի հայ անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրաելյանի գինու թեմատիկայով երբեւէ չցուցադրված եւ բացառիկ աշխատանքերի մեծ շարք:

Գինու Պատմության Թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Մկրտչյանը պատմում է թանգարանի առաջնահերթությունների մասին. «Չնայած այն հանգամանքին, որ Առատաշեն հնավայրում է գտնվել 8000 տարեկան խաղողի ածխացած կորիզը եւ Վայոց Ձորում է գտնում աշխարհի ամենահին գինեգործարանը, մենք չենք ասում, որ գինին ստեղծվել է Հայստանում: Պատմական փաստ է, որ գինին ծագել է Առաջավոր Ասիայում: Եվ քաղաքակրթության խորդանիշներից մեկը` գինի ստեղծելը Հայկական լեռնաշխարհում եւս լայն տարածում է ունեցել: Լինելով պատմաբան շատ կարեւորում եմ գիտության հանրամատչելիությունը, պատմական կարեւոր դեպքերն ու իրադարձությունները չպետք է միայն հատուկ խմբերի հասու լինեն, հակառակը պետք է տարածվեն բոլորսի միջոցով եւ աշխարհին ցույց տան, որ հայեը դեռ անհիշելի ժամանակներից գինի արտադրել են ու կիրառել տարբեր նպատակներով»:

Թանգարանի առաջիկա բոլոր նախագծերը միտված են գինու պատմության աշխարհով մեկ հանրահռչակման նպատակին: Հայոց պատմության անբաժանելի մասնիկ գինու պատմությունը հասանելի է բոլոր այցելուներին մշտապես, այս թանգարանը գործում է անգամ երկուշաբթի օրերին եւ կարողանում է զարմացնել այցելուներին ազգային մեծավանդ ժառանգությամբ ու արժեհամակարգով:

0G2A8854

0G2A8860

0G2A8882

0G2A8911

0G2A8916

0G2A8933

0G2A8947

0G2A8951

0G2A9018

0G2A9103

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում