Սահմանազատումը կունենա տնտեսական հետևանքներ, կլինեն  մի շարք անհարմարություններ

Տնտեսություն

Հայաստանի և Ռուսաստանի  արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը  հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են  սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին առնչվող հարցերը։ Սահմանագծման և սահմանազատման  տնտեսական հետևանքների մասին Իրավունք կայքը զրուցել է տնտեսագետ  Գագիկ  Վարդանյանի հետ։ Տնտեսագետն անդրադառնալով սահմանազատման տնտեսական հետևանքներին ասաց․ «Վերջին հայտարարություններից հասկացանք, որ նրանք  Գորիս-Կապան  ճանապարհով չեն բավարարվի և   այլ ոլորաններ էլ ցանկանում են վերցնել և բնականաբար ինչպես եղավ  Իրանից տեղափոխվող  բեռնափոխադրումների հետ նույնն էլ լինելու է այդ  նոր ճանապարհներին։ Հիշում ենք, որ նրանք Գորիս-Կապան ավտոճանապարհին նրանք  որպես մաքսատուրք միլիոնավոր դոլարներ են գանձել,  հիմա եթե երկու այլ կետերում էլ դա անեն  նշանակում է, որ բեռնափոխադրումները մեզ համար դառնում են  խնդրահարույց, այսինքն մեր  բեռները, որ պետք է գան Հայաստան և Հայաստանից  արտահանվեն ունենալու են լուրջ խնդիրներ և  լրացուցիչ վճարներ են լինելու։ Այստեղ մեկ այլ խնդիր կա, եթե հաղորդակցային ուղիները քո տարածքով  չեն գնում կամ  այլ  երկրի տարածքով են գնում  նաև խնդիրներ են առաջացնում ներդրողների համար՝ ազատ տեղաշարժվելու խնդիր, ստացվում է որ  բեռնափոխադրողը պետք է մտնի ուրիշ սահման հետո ուրիշ ու  առաջանա  տեղաշարժի խնդիր։ Ես չեմ կարծում, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները այդքան շտապ են, նույն հաջողությամբ նրանք  ցանկանում են անկլավները վերցնել, բայց անկլավները վարչական ղեկավարության տակ են։ Այսինքն նայել են  բնակչության խտությունը ըստ ազգային պատկանելության  և   դարձրել են վարչական ենթակայության, դա չի նշանակում, որ  այդ տարածքը իրենցն է։ Այսինքն  այստեղ  տեղի են ունենում անհասկանալի զարգացումներ, առանց այն էլ մեր տնտեսությունը  լավ վիճակում չէ և նման  գործողությունները հանգեցնելու են ավելի վատ վիճակի։ Ամեն դեպքում  այս թեմայով շտապելը ճիշտ չի և պետք է  սպասենք մի շարք հայտնի իրադարձությունների ավարտին, դրանից հետո հասկանանք   ինչ է լինում, գուցե  մեր սահմանը անցնի Ղազախով, որի մասին մենք չգիտենք։ Սահմանազատումը կունենա տնտեսական հետևանքներ, կլինեն  անհարմարություններ, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների առումով կլինի  անհարմար  իրավիճակ, ինչպես  նաև Հայաստանում տեղաշարժվելը դեպի  Նախիջևան, Հյուսիս-Հարավ կդառնա լուրջ խնդիր»։ 


Սոնա Գիշյան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում