ՀԱՅՐԵՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՍԵՑՆՈՂՆԵՐԸ ՊԱՏԺՎՈՒՄ ԵՆ ՄԱՀՎԱՄԲ

Վերլուծություն

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Կապիտուլյանտը` որպես թուրքական օկուպացիոն վարչակարգի գլխավոր մենեջեր, նրա տերերն ու հովանավորները ահավոր շտապում են: Այն, ինչ հրապարակվեց Բրյուսելում, միայն ամենաալարկոտներ ու անտարբերները չեն վերլուծել, եւ բացատրելու կարիք էլ չկա, որ դա մահացու է մեր պետականության համար: Իսկ թե ինչ տեմպ են տվել այդ հայաջինջ ծրագրին` մայիսի 24-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ «սահմանային անվտանգության» հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձեւաչափով:

Այն, ինչ հարեւան պետությունների միջեւ տեղի է ունենում տարիներով, տասնամյակներով, հիմա սեղմվել, արագացվել է մինչեւ շաբաթներ, օրեր, անգամ ժամեր... Եթե կապիտուլյանտը տնից է, ապա երկրի ամեն ինչը «բիրիքով» եւ էժանով չարչիական վաճառքի է հանվում: Հանրությանն էլ որպես թմրեցնող եւ ցավազրկող կերակրում են ստի, կեղծիքի, մանիպուլյացիաների այնպիսի դոզաներով, որ զրահապատ ուղեղ է պետք դրան դիմակայելու համար: Զորօրինակ, Էրդողանը եւ նրա փոքր եղբայրը բացեիբաց ցնծում են, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցը լուծվեց, իսկ ՀՀ ԱԽՔ-ը եւ այլք Ալիեւի հռչակած «Զանգեզուրի միջանցքը» «Հայկական խաչմերուկ» են կոչում ու վերջ, առաջ գնում: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իրավացիորեն նշում է. «Եվ կրկին` չեմ հավատում Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել: Ասում է եւ հղվում Շառլ Միշելի հայտարարությանը` նշելով իբր «տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին»: Բայց մի կարեւոր հանգամանք Ա. Գրիգորյանը «չի նկատում»: Այն, որ ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ ՀՀ եւ ԱՀ տարածքով միջազգային տարանցման եւ ներպետական տարանցման կազմակերպման խնդիրները որպես երկու տարբեր հարցեր են ներկայացված: Դրանք մեկ չեն եւ անգամ նույնական չեն»:

Menter

Լրատվադաշտ նետված պրիմիտիվ ստերն էլ այնպիսին են, որ միայն ծպտյալ թուրքի այլասերված ուղեղը կմոգոնի` իբր ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների «միլիարդները» Արեւմուտքում կալանվել են, իբր ընդդիմությունն ինքնասպանաբար խնդրել է Նիկոլին ուժով ցրել իրենց ցույցերը, իբր Ալիեւի դիրքորոշումը Բրյուսելում անսպասելի դարձել է հայամետ, իբր Վիտալի Բալասանյանը հէկ-երը վաճառում է ազերիներին... Ո՞ր մեկն ասես, սրանք ստի արքաներ են: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ կապիտուլյանտի աչքը խոթեց հերթական նենգամիտ սուտը. «Մեզ ֆռացնելու համար բրյուսելյան տխրահռչակ հայտարարության ճանապարհների «ապաշրջափակման» թեման լղոզելով` ասում են, թե «Նախիջեւանով ենք գնալու Երասխից մինչեւ Մեղրի»: Այս ստախոսները չեն հիշում, որ անցյալ տարի նույն Եվրոպական միությունը Հայաստանին առաջարկել է 2.6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթ, որում, ուշադի՛ր, կա առնվազն 600 մլն եվրո արժողությամբ Սյունիքի ճանապարհների կառուցման ծրագիր»: Դրա անգլերենից թարգմանությունն այսպիսին է. «2-րդ ծրագիր. Կապի եւ սոցիալ-տնտեսական զարգացման խթանում. Հյուսիս-հարավ միջանցք.

Այս ուղղությամբ Եվրամիության ներդրումը կկենտրոնանա Հյուսիս-հարավ մայրուղու դեռեւս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիան-Քաջարան ճանապարհի վրա: Ներդրումները նաեւ կներառեն նաեւ պլանավորված աշխատանք հարավում նախատեսված նոր` Սիսիան-Քաջարան թունելի կառուցման նպատակով: Ընդհանուր աջակցությունը գնահատվում է մինչեւ 600 միլիոն եվրո: Այն ներառելու է դրամաշնորհներ, վարկեր, երաշխիքներ, նվիրատվություններ»:

Եվ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղ այլեւս չի հիշատակվում, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իրավացիորեն նկատում է. «Բրյուսելում փաստացի հերթական անգամ հողատուն ի լուր աշխարհի հայտնեց իր պատրաստակամությունը` մեր անունից Արցախը Ադրբեջանին հանձնելու: Արցախը որպես սուբյեկտ այլեւս գոյություն չունի Արեւմուտքի դիվանագիտական բառապաշարում: Շատ հնարավոր է, որ եկող ամսվանից մեր բոլորի մուտքը Արցախ արգելվի, որովհետեւ հողատուն Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչում: Էսքանից հետո մեզ` ընդդիմությանը շա՜տ կարճ ժամանակ է մնում իշխանափոխություն անելու համար, կամ մենք էլ ենք գրվելու պատմության էջերում հողատուի հետ նույն պիտակով: Արդեն վաղուց, բայց հիմա առավել եւս, իշխանափոխության ցանկացած սցենար ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է: Վաղը չէ մյուս օրն արդեն ուշ է լինելու...»:

Բնականաբար, միայն ստով ու կեղծիքով սրանք չեն բավարարվում: Նաեւ ընթանում է սիմվոլների պատերազմ: Եթե դեռ ամիսներ առաջ Հայաստանում դա անպատկերացնելի է, ապա այսօր տարբեր մուտանտներ բացեիբաց քերում, պատռում, պոկում եւ այլ եղանակներով պղծում են ՀՀ եւ Արցախի դրոշները: Ու թեեւ որոշ տգետներ ընկալում են, թե «ընդամենը թուղթ են պոկում», սակայն ցանկացած էթնոհոգեբան կարող է բացատրել, թե ինչ է նշանակում դրոշ փչացնելը... Նաեւ` անուղղակի են փչացնում, օրինակ` պարեկների թեւի շեւրոնների վրա եռագույնի վրա սեւ շերտով խաչ քաշելով: Կամ «տուրիզմի նոր բրենդը», ուր Armenia բառի բոլոր տառերը կոտրտված են, ինչը հիացնում է տարբեր սորոսածինների, սակայն շոկի ենթարկում դիզայնի եւ բրենդինգի իրական մասնագետների, ովքեր այդտեղ Հայաստանը մասնատելու խորհրդանիշ են տեսնում:

Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ապա նրանք ընդդիմությունից վճռական գործողություններ են սպասում, ընդդիմությունն էլ ժողովրդից ավելի ակտիվ մասնակցություն է ակնկալում, եւ քաղտեխնոլոգները նշում են, որ հարթակում կանգնած այս կամ այն գործչին կամ հրապարակ եկողին «յախք» ասելուն տուրք տալով` վերջում հրապարակը դատարկ կմնա...

Իսկ ժամանակ իրոք չկա, թշնամին եւ նրան ծառայող հայրենավաճառները գործում են ամեն ժամ եւ ամեն րոպե` մոտեցնելով Հայաստանի վերջը: Հայրենավաճառներին հանդուրժելը պատժվում է մահվամբ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում