Երգչախումբը օրինակ է դարձել և ուղի հարթել նոր երգչախմբերի համար. «Փաստ»

Մշակութային

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» պարբերաբար անդրադառնում է մեր երկրում գործող երգչախմբերին: Այս անգամ պատմելու ենք Վանաձոր համայնքի կամերային երգչախմբի մասին: Երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Մխիթարյանը նախ անդրադառնում է դրա ստեղծման պատմությանը:

«Վանաձորի քաղխորհրդի գործկոմի 1992 թ.-ի փետրվարի 2-ի որոշման համաձայն, Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն և «Գթություն» բարեգործական միությանը կից իմ հիմնած երկսեռ երգչախմբերի կազմի բազայի վրա ստեղծեցի Վանաձորի մշակույթի կենտրոնի կամերային երգչախումբը: Լոռու մարզի մշակույթի պատմության մեջ առաջին անգամ էր նմանատիպ կառույց ստեղծվում: 1997 թ.-ին այն վերանվանվեց «Վանաձորի կամերային երգչախումբ» ՓԲԸ, որի տնօրեն նշանակվեցի ես: 2013 թ.-ի հունիսին երգչախումբը վերակազմավորվեց Վանաձոր համայնքի «Կամերային երգչախումբ» ՀՈԱԿ-ի, իսկ տնօրեն նշանակվեց երգչախմբի արտիստ Տարոն Միրզոյանը»,- մեզ հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Նշում է՝ ներկայումս ՀԱՈԿ-ի գեղարվեստական կազմը 34-35 արտիստ է: Երգչախմբի գեղղեկավարը հիշեցնում է, որ դրա կազմավորման առաջին իսկ տարիներից այն դժվար ժամանակներ է ապրել, սակայն երբեք չի դադարել գործել: «Հետերկրաշարժային, պատերազմական, ՀՀ անկախության վերափոխումների բարդ ժամանակաշրջան էր, մութ ու ցուրտ տարիներ: Հատկապես ձմռան ամիսներին սիստեմատիկ պարապմունքներ անցկացնելը բարդ ու դժվար էր: Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցում երգչախմբին հատկացված էր փորձասենյակ, սակայն շենքը վթարային էր, և ստիպված էինք այլ վայրեր փնտրել փորձերի համար, տեղափոխվել տարբեր փորձասրահներ և դահլիճներ: Հաճախ պարապմունքներն անցկացնում էինք իմ բնակարանում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Այս տարիների ընթացքում Մխիթարյանի նախաձեռնությամբ երգչախումբն իրականացրել է մի շարք ծրագրեր՝ «Մեր մեծերը», «Բարեկամական կամուրջ», «Երաժշտական խճանկար», որոնք մեծապես նպաստել են խմբերգային արվեստի զարգացմանն ու տարածմանը, ամեն տարի ընդլայնել է երգացանկը նոր ծրագրերով, ունկնդրին ներկայացրել բազմաժանր ստեղծագործություններ՝ հայկական հոգևոր մեղեդիներ, շարականներ, հայ խմբերգային արվեստի երախտավորների՝ Կոմիտասի, Եկմալ յանի, Կարա-Մուրզայի և այլ հեղինակների ստեղծագործություններ, հայ և արտասահմանյան դասական ու ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր ու երգեր: Երգչախումբը մասնակցել է հանրապետական և համահայկական բազմաթիվ մրցույթների ու փառատոների, բազմիցս արժանացել առաջին կարգի մրցանակների, պատվոգրերի, դիպլոմների, շնորհակալագրերի:

Ռուզաննա Մխիթարյանը նշում է՝ իրենց գործունեությունը բավականին լայնածավալ է, իսկ ես ընդգծում եմ՝ ավաղ, մեկ նյութի շրջանակներում բոլորին անդրադառնալ հնարավոր չէ: Բայց չխոսել 1999 թ.-ի մասին չի կարող: «Այդ թվականի մարտի 23-ին ՀՀ երաժշտական արվեստի պատմության մեջ առաջին անգամ միայն երգչախմբի ուժերով Վանաձորում համերգային տարբերակով ներկայացվեց հայ օպերային արվեստի գլուխգործոց «Անուշն» ամբողջությամբ՝ նվիրված Թումանյանի ծննդյան 130-ամյակին և Տիգրանյանի ծննդյան 120-ամյակին: Այդ տարվա ընթացքում այն կատարվել է 18 անգամ՝ Վանաձորում, Գյումրիում, Դիլիջանում, Իջևանում, Ստեփանակերտում, Դսեղում: Ներկայացվել է նաև Երևանի Կոմիտասի անվան կամերային տանը: Այնուհետև բեմ բարձրացվեցին «Անլռելի զանգակատուն», «Եռաձայն պատարագ», «Վարդանանք», «Գրերի գյուտի 1600-ամյակ», Շառլ Ազնավուրին նվիրված «Մեծ շանսոնյեն» երաժշտական կոմպոզիցիաները: Երբ 2001թ.-ի սեպտեմբերի 28-ին Վանաձոր էր ժամանել Շառլ Ազնավուրը, կայացավ երկար սպասված հանդիպումը: Մեր երգչախումբը քառաձայն կատարեց «Ave Maria» ստեղծագործությունը, Ազնավուրի «Sa jeunesse» ու «Hier encore» երգերը: Արժանացանք շանսոնյեի ջերմ խոսքերին: Պատահական չէ, որ 2003 թ.-ին, մասնակցելով Հայաստանի երգչախմբային ընկերության հիմնադրման 45-ամյակին նվիրված մրցույթ-փառատոնին, ներկայացրեցինք «Մեծ շանսոնյե» երաժշտական կոմպոզիցիան, որտեղ Ազնավուրի երգացանկից 17 երգ հնչեց՝ իմ քառաձայն փոխադրմամբ»,-հավելում է երգչախմբի գեղղեկավարը:

1992 թ.-ից երգչախումբը համագործակցում է «Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի» հիմնադիր և գեղղեկավար Տիգրան Հեքեքյանի հետ: ««Կոմիտաս» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում համատեղ համերգներով 2018 թ.-ին հանդես եկանք Ֆրանսիայի Բորդո քաղաքի «Ճամփորդող երգչախմբի» հետ, իսկ 2020թ.ին Համբուրգի աղջիկների երգչախմբի հետ: Ֆինանսական հարցերում մեր կողքին է Վանաձորի քաղաքապետարանը, ինչի համար շատ շնորհակալ ենք»,-ասում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ Կամերային երգչախմբի գործունեությունը մշտապես ուղղված է եղել Լոռու մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներին, առհասարակ մարզի պատանիներին ու երիտասարդներին երգչախմբի համերգներին և ելույթներին ներգրավելուն՝ նպատակ ունենալով ապահովել նրանց շփումը դասական երաժշտության հետ, նրանց գեղագիտական և բարոյահոգեբանական դաստիարակությանը:

«Երգչախումբը նոր էջ է բացել Լոռու մարզի երգչախմբային արվեստի պատմության մեջ: Իր 30-ամյա գոյության և համերգային բեղմնավոր գործունեության ընթացքում, դիմակայելով ժամանակի թելադրած դժվարություններին, վարել է ակտիվ գործունեություն՝ պահպանելով, զարգացնելով և տարածելով հայ վոկալ-երգչախմբային բարձրարժեք արվեստը Լոռու մարզում, օրինակ դառնալով և ուղի հարթելով նոր երգչախմբերի համար ևս»,-եզրափակում է Ռուզաննա Մխիթարյանը:

https://past.am/?p=306852&l=am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում