Մանիպուլյացիաներով, թվեր «կրակելով» երկրի տնտեսություն չի աճում. Տնտեսագետ

Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«2022 թվականի ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 108.8%, իսկ հունվար-ապրիլը՝ 109.4%: Հարկ է նշել, որ մարտ ամսվա 106.7%-ից հետո տնտեսական աճն արագացել է։
Պետք է նշել, որ այս աճը էապես ավելին կլիներ, եթե Վերին Լարսի խցանումը չլիներ, որի ուղղությամբ ՀՀ Կառավարությունը տարբեր ուղղություններով աշխատանքներ է տանում, որպեսզի հնարավորինս արագ իրավիճակը շտկվի։
Այսօր էլ, բավականին հանգամանալից տեսաքննարկում եմ ունեցել ՌԴ իմ գործընկեր Մաքսիմ Ռեշետնիկովի և այլ գործընկերների հետ»։

Այս թեմայի մասին Iravunk.com-ը զրուցել է տնտեսագետ Թադևոս  Ավետիսյանի հետ։ Անդրադառնալով տնտեսական ակտիվության ցուցանիշին տնտեսագետն ասաց․

«Տնտեսական ակտիվության ցուցանիշը պայմանավորված է  ծառայությունների և հանքարդյունաբերության աճով։Դա իրականում մեր ավանդական տնտեսական աճը չի, ինչի մասին բոլորը մտածում են։ Եվ երկրորդը եկեք  չմոռանանք, որ ռուս-ուկրաինական պատերազմի գլխավոր տնտեսական հետևանքները դեռ բացահայտված չի։ Լավ կլինի, որ Վահան Քերոբյանը կարդա նաև միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների կանխատեսումները, որոնք  առկա են ռուսերենով և անգլերենով։ Թող կարդա և տեսնի թե միջազգային կառույցները որքան աճ են կանխատեսում մեր երկրի համար և  թող իրեն այդ խնդիրները մտահոգի։ Ըստ էության շոու անելով  և մանիպուլյացիաներով, թվեր «կրակելով» երկրի տնտեսություն չի աճում թող մտածեն թե  որն է լուծումը առաջացած տնտեսական խնդիրները հաղթահարելու համար։ Այստեղ կա մի շատ կարևոր հարց․ իրականում եթե ամեն ինչ այնպես է, ինչպես ներկայացնում է նախարարը,  ինչո՞ւ են գներն առաջանցիկ աճում և ինչո՞ւ է, օրինակ,  ԿԲ-ն շատ համեստ թվով  աճ կանխատեսում։  Իրականում շատ հարցեր կան և ես մեկ-մեկ մտածում եմ  թե արդյոք արժի  ժամանակ վատնել և  մեկնաբանել նախարարի հայտարարությունները։

Նախարարը խոսում է տնտեսական աճից, սակայն  այդ  ներկայացվող աճը որևէ կերպ դրական ազդեցություն չունի բնակչության ապրելակերպի վրա և եթե  լրագրողական հետաքննություն անեք, դուք էլ կհամոզվեք, թե մարդիկ որքան դժգոհ են իրենց ապրելակերպից։ Եթե  տնտեսական աճ  կա, ապա ինչո՞ւ է գները աննախադեպ աճել, շուրջ 11 տոկոս  աճ եղել է ապրիլին, իսկ  18-20 տոկոս  աճ էլ  կանխատեսվում է մայիսին։ Կարևոր է արձանագրել, որ կառավարությունը չունենալով իրավական հիմք ճնշում է ԿԲ-ին իսկ կենտրոնական բանկն էլ այլ տարբերակ չունենալով  վարում է տնտեսություն սահմանափակող քաղաքականություն։ Մեր բոլորի պետական ռեզերվերը վաճառելով  փորձում է ազգային արժույթը արժևորել, որ կարողանա որոշ չափով  կանխել գնաճը։ Դրա վառ ապացույցը  դոլարի կտրուկ անկումն է։ Գնաճի  մասին կառավարությունը ասում է, որ ամբողջ աշխարհում է այդպես սակայն չի մտածում, որ կենսաթոշակառուները, նպաստառուները, սոցիալապես անապահով խավը  և ծայրահեղ աղքատներն ինչպես են ապրելու։ Ասում են բյուջեում փող չկա և այլն, բայց  մայիսին շուրջ 3 մլրդ դրամ պարգևավճար են բաժանում։ Որքան ժամանակն անցնում է, այնքան կառավարության սխալներն ավելի պարզ ու տեսանելի են դառնում և մեկնաբանելու կարիք չի լինում»։

Սոնա Գիշյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում