«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կապիկի ծաղիկ եւ նոր դավադրության տեսություն

Առողջապահական

Ոչ վաղ անցյալում կապիկի ծաղիկի դեպքեր գրանցվում էին միայն աֆրիկյան երկրներում, իսկ Արեւմուտքում միայն հատուկենտ դեպքեր էին լինում՝ կապված այդ երկրներ ուղեւորությունների հետ։ Այսօր կապիկի ծաղիկով վարակվում են մարդիկ, որոնք Աֆրիկա չեն գնացել եւ վերջին ամիսներին ապրել են ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում, որտեղ հիվանդությունը երբեք տարածում չի ունեցել։

Ամբողջ աշխարհում վերջին 20 օրում գրանցվել է հիվանդության ավելի քան 300 դեպք, եւ դրանց մեծ մասը որեւէ կապ չի ունեցել Աֆրիկա ուղեւորությունների հետ։ Այս տեղեկությունը մտահոգել է ոչ միայն առողջապահության ոլորտում աշխատող միջազգային կազմակերպությունների մասնագետներին, այլեւ դավադրության տեսությունների սիրահարներին։

«Կրակի վրա յուղ է լցրել» մի տարօրինակ փաստ. 2021 թվականի մարտին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կատարել են մի հետաքրքիր «վարժություն», որի ընթացքում դիտարկել են համաշխարհային համավարակի սցենարը, որն առաջացել է․․․ այո, կապիկի ծաղիկի պատճառով։

Վախեցնող սցենարը

Ըստ վարժության լեգենդի՝ կապիկի ծաղիկի «գլոբալ պանդեմիան» սկսվել է հորինված Բրինիա երկրում եւ տարածվել ամբողջ աշխարհում 18 ամիսների ընթացքում։ Վարժության ավարտին հորինված համավարակը ամբողջ աշխարհում հանգեցրել է վարակման ավելի քան երեք միլիարդ եւ մահվան 270 միլիոն դեպքի:

Ըստ սցենարի՝ հիվանդության առաջին դեպքերը գրանցվել են 2022 թվականի մայիսին եւ հունիսին հորինված Բրինիայում՝ 1421 վարակման եւ 4 մահվան դեպք։ Բրինիայի կառավարությունը ողջունել է բռնկումների վերաբերյալ միջազգային հետաքննությունները եւ բժշկական աջակցություն է խնդրել ԱՀԿ-ից:

Վարակվածներից վերցված վիրուսի նմուշների գենոմի սեկվենավորումը ցույց է տալիս, որ վիրուսը պարունակում է մուտացիաներ, որոնք նրան կայուն են դարձնում գոյություն ունեցող պատվաստանյութերի նկատմամբ։

Մինչեւ 2023 թվականի հունվարի 10-ը, ըստ սցենարի, 83 երկրներում գրանցվում է 70 միլիոն վարակման եւ 1,3 միլիոն մահվան դեպք։ 

Վիրուսն իրականում այնքան էլ վախենալու չէ՞

Այսօր՝ 2022 թվականի մայիսին, այս սցենարն իրատեսական եւ վախեցնող է թվում։

Այնուամենայնիվ, ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը կարծում է, որ քիչ հավանական է, որ այդ վիրուսը կորոնավիրուսի նման գլոբալ համավարակ առաջացնի։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան