Լուկաս Սելարայանը չի միանա Հայաստանի հավաքականին
ՍպորտՀայաստանի հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում են ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից: Հավաքական հրավիրված 29 ֆուտբոլիստներից 27-ն արդեն միացել են թիմին: Հավաքականին չի միանա Լուկաս Սելարայանը։ ՀՖՖ-ն «Քոլամբուս Քրյու» ակումբից ստացել է պաշտոնական գրություն, որում նշվում է, որ Լուկաս Սելարայանը մկանային վնասվածք ունի և բաց կթողնի մոտավորապես 4-6 շաբաթ: Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանա մայիսի 31-ի առավոտյան:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը հունիսի 4-ին կխաղա Իռլանդիայի ընտրանու հետ։

