«Երեխաների հեքիաթը պետք է չկոտրվի». ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցեց ՀՀ վաստակավոր արտիստ, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

– Այս պահին ի՞նչ ներկայացումներով եք հանդես գալիս:

– Մայիսի 18-ին մեկնել էինք Արցախ եւ այնտեղ տասներկու ներկայացում ենք ունեցել Ճարտարում, Մարտունիում, Մարտակերտում, Ստեփանակերտում եւ Աղավնո գյուղում: Այս պահին իմ ամենաառաջին ներքին ցանկությունն է` նորից վերադառնալ ու Արցախում խաղալ, որովհետեւ այն, ինչ արեցինք, իսկապես շատ մեծ անհրաժեշտություն էր: Ե՛վ իրենք մեզ ուժ տվեցին, ե՛ւ մենք իրենց ուժ տվեցինք: Ամեն ինչ փոխադարձ էր…

– Ի՞նչ տարիքի հանդիսատես էր եկել դիտելու ներկայացումները:

– Տարել էինք երեք ներկայացում: Մեկը` մանկական` Ա. Կովալենկովայի «Գծավորը», երկուսը` մեծահասակների համար` Հովհ. Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ու Ա. Սիմոնյանի «Քառասունչորս աստիճանի վրա» ներկայացումները:

Աղավնո գյուղում միայն մանկական ներկայացում ենք խաղացել: Իսկ մնացած վայրերում ցերեկը խաղում էինք մանկական, իսկ երեկոյան` մեծահասակների: Ընդանուր 4500 հանդիսատես է ներկա գտնվել մեր ներկայացումներին: Մենք մասնակցեցինք «Արցախն ապրում է» փառատոնի շրջանակներում, որը տեւում էր մայիսի 18-ից-28-ը, որի կազմակերպիչը Ջենեսիս Արմենիան (Genesis Armenia) էր: Իսկ մայիսի 28-ին` Արցախի հրապարակում կայացած ռազմահայրենասիրական մեծ համերգով ավարտվեց այդ ծրագիրը, որը վառ ապացույցն է այն փաստին, որ Արցախն ապրել է, ապրում է ու կապրի: Եվ ինչ վերադարձել եմ, թատրոններին ասում եմ` ինչ-որ ձեւով գտեք ֆինանսավորում եւ հյուրախաղերով գնացեք Արցախ, որովհետեւ այնտեղ` հատկապես մանուկները դրա կարիքն ունեն: Այդ երեխաները իսկապես կարոտ են ներկայացումների: Եվ իրենք էլ պետք է անհոգ մանկություն ապրեն: Երեխաների հեքիաթը պետք է չկոտրվի: Արցախցու մեջ արվեստի հանդեպ սերը միշտ կա եւ շարունակում է մնալ:

– Արցախցիների տրամադրությունն ինչպիսի՞ն էր:

– Արցախցին շարունակում է իր հողին կպած մնալ` մշակում է հողը, գնում է դասի, գործի: Նոր տներ են կառուցվում: Օրինակ` հենց իմ պապենական գյուղում` Նորագյուղում, տատիկիս տան երկու հարկերում էլ Շուշիից ու Քաշաթաղից եկել են ապաստանել ու սպասում են, որ իրենց նոր տուն կտան: Երբ որ տեսնում ես, թե ինչպես են արցախցիները կողք կողքի ապրում հույսով` որ վաղը լավ կլինի, քո մեջ պատասխանատվություն ես զգում, որ մի փոքր էլ դու լավ դարձնես իրենց կյանքը:

– Հունիսի 1-ը Երեխաների միջազգային պաշտպանության օրն է: Այդ առիթով ի՞նչ ծրագրեր ունեք:

– Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, խաղալու ենք Հրազդանի պետական դրամատիկական թատրոնում, որտեղ «Գծավորը» ներկայացումը երկու անգամ կխաղանք: Ելնելով այն իրավիճակից, որ տեսնում ենք, թե մեծահասակներն ինչքան մտազբաղ են, ինչքան խնդիրներ կան, միեւնույնն է, պետք է հիշել, որ երեխան պետք է ապրի իր մանկությունը, պետք է մեծանա մեր արվեստի, մշակույթի մեջ, որովհետեւ այսօրվա երեխան մեր վաղվա ներկան է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում