«Բազմաձայն երկիր Վրաստան» գրքի շնորհանդեսը` Թիֆլիսի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում

Մշակութային

Մայիսի 28-ին` Թիֆլիսի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի` «Մենք եւ աշխարհը» գրքերի շարքի հերթական ժողովածուի «Բազմաձայն երկիր Վրաստան» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Գրողների միության ղեկավարներից` Բաղաթեր Արաբուլին, Վրաստանի, հայ համայնքի եւ Հայաստանի գրական աշխարհի ներկայացուցիչներ: Այնուհետեւ մայիսի 29-ին Էդվարդ Միլիտոնյանն արժանացավ Վրաստանի գրողների միության ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵԻ անվան մրցանակին: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

– Պարոն Միլիտոնյան, արժանացել եք Վրաստանի գրողների միության Տիցիան Տաբիձեի անվան մրցանակի, որի համար շնորհավորում ենք: Վերջերս նաեւ տեղի ունեցավ «Բազմաձայն երկիր Վրաստան» նոր գրքի շնորհանդեսը: Կմանրամասնե՞ք:

– Շնորհակալություն, շատ լավ ձեռնարկ էր: Գնահատվեց գրքի բովանդակությունը` մեր դասական եւ ժամանակակից գրողների ստեղծագործությունները` Վրաստանի մասին: Եվ ամենակարեւորը, որ ես իմ խոսքի մեջ նշեցի, դա այն է, որ մենք ամեն տարի փորձում ենք հայ-վրացական գրական կապերն ամուր պահել: Հովհաննես Թումանյանի ժառանգած այդ մեծ ավանդը պահպանել եւ նոր, հետաքրքիր ձեռնարկներով միմյանց գրական մթնոլորտը լավ պահել: Այդ ավանդը շարունակել` նշանակում է նաեւ թարգմանություններ, գրական ստեղծագործություններ, հանդիպումներ ձեռնարկել, որը փաստորեն վերջին երկու տարվա համավարակի հետ կապված, արգելակվել էր: Սակայն ե՛ւ «Բազմաձայն երկիր Վրաստան» գիրքը ե՛ւ նաեւ տարբեր գրական հանդեսներում տպագրելը մեր եւ վրացի գրողների` խոսում է այն մասին, որ գրական աշխատանքը կանգ չի առել, եւ գրականությունն ամենամեծ կապող ուժն է:

Нет описания.

– Մրցանակը սպասելի՞ էր Ձեր կողմից:

– Իրենք հաշվի են առել իմ գործունեությունըª նաեւ Թումանյանի տուն-թանգարանի աշխատանքների հետ կապված: Եվ ընդհանրապես ամբողջ կյանքում ինչ-որ արել ենք իրար հետ` հայ-վրացական մշակութային, գրական կապերը ամրապնդելու համար ենք արել: Անցկացրել ենք բազմաթիվ միջոցառումներ: Հիմնական միջոցառումներից մեկը, կարելի է ասել, մայիսի 29-ին տեղի ունեցած ամենամյա Վարդատոնն էր` նվիրված Սայաթ-Նովային, որտեղ ես իմ բացման խոսքում ասացի. «Իհարկե, համավարակը խանգարեց, բայց մեր սերը գրականության, մշակույթի, ժողովուրդների բարեկամության հանդեպ մի մեծ սոսինձ է, որն ամրացրել է դարերով մեր երկու ժողովուրդներին: Եվ այսօր շարունակվում է այդ գործընթացը մշակույթի տարբեր բնագավառներում: Գրքի այդ ծնունդը առհավատչյան էր հայ- վրացական սերտ գրական հարաբերությունների»: Եվ, իհարկե, այդտեղ Մաղվալա Գոնաշվիլին իր խոսքում նշեց մեր համատեղ աշխատանքների մասին եւ նաեւ անձնավորված, թե ինչ ավանդ եմ ներդրել ես հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման համար, եւ մրցանակը հանձնեց ինձ: Այնուհետեւ ելույթ ունեցան հայ եւ վրացի պաշտոնյաներ, արվեստի գործիչներ, որն էլ ուղեկցվեց համերգային ծրագրով:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում